ՌԴ-ն այլևս չունի ռուսամետ ուժերի մեծամասնություն ԱԺ-ում, լծակները նվազել են՝ չի կարող թելադրել օրակարգ․ Կոնստանտին Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.08.2026 | 20:00
ՌԴ-ն ինչո՞ւ է նեղվել Քոչարյանի կալանքով․ ՀՀ-ում կա՞ մեկը, մտածի՝ նա և ընտանիքը տաղանդավոր բիզնեսմեն են․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 19:44
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ուժեղ կարձագանքի իր թիրախների վրա Իրանի հարձակումներին
31.08.2026 | 19:30
Ահաբեկում և սպառնում են՝ գազը կթանկացնեն, բայց ՀՀ-ն հարվածներին պատրաստ է, որ քաղաքացին չզգա դրանք․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 19:13
Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար
31.08.2026 | 19:10
Կարիմ Բենզեման հեռացավ «Ալ Հիլյալից»
31.08.2026 | 19:00
ՌԴ-ն այլևս չունի ռուսամետ ուժերի մեծամասնություն ԱԺ-ում, լծակները նվազել են՝ չի կարող թելադրել օրակարգ․ Կոնստանտին Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 18:43
Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ խորտակված լաստանավում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
31.08.2026 | 18:28
«Մանչեսթեր Յունայթեդն» ինքնագոլերի ռեկորդ է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 18:16
ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել, այդ թվում՝ Կառավարության կառուցվածքի ու Ընտրական օրենսքրում փոփոխություններ կատարելու մասին
31.08.2026 | 18:10
Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը // Հայ դիվանագետներն «Ախուրիկ» անցակետ են այցելել․ ԼՈՒՐԵՐ
31.08.2026 | 17:59
«Կրասնոդարի» ֆուտբոլիստ. «Սպերցյանն ավելի մեծ օգուտ է տալիս «Ալ Ահլիին», քան Ռոնալդուն՝ «Ալ Նասրին»»
31.08.2026 | 17:48
Էրդողանը ժամանել է Բիշքեկ
31.08.2026 | 17:40
Ալեն Սիմոնյանը Բիշքեկում մասնակցել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հանդիպմանը
31.08.2026 | 17:32
«Մանչեսթեր Սիթին» ևս մեկ նորեկ ունի
31.08.2026 | 17:24
Հիանալի հանդիպում ունեցա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. Նարենդրա Մոդին հայերեն գրառում է արել
Բոլորը

Արտաքին և անվտանգության քաղաքականության հայկական կենտրոնի փորձագետ, միջազգայնագետ Կոնստանտին Ղազարյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է Բիշքեկում սպասվող Փաշինյան-Պուտին հանդիպմանը, Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխությանը և Եվրամիության հետ հարաբերությունների խորացման ռիսկերին։ Ըստ փորձագետի՝ Բիշքեկի հանդիպումը չի լուծելու կուտակված խնդիրները, քանի որ Հայաստանի արտաքին քաղաքականության շրջադարձը հետևանք է ռուսական անվտանգային մեխանիզմների հետևողական ձախողման։

Խոսելով Ղըրղզստանի մայրաքաղաքում նախատեսված հանդիպման մասին՝ Ղազարյանը նշել է, որ այն չի կարող վերջ դնել հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածությանը, քանի որ խնդիրները խորքային են։

«Իրականում ակնհայտ է, որ Բիշքեկում քննարկվելու են այդ թեմաները, որովհետև երկու կողմերից կան, կուտակվել են որոշ խնդիրներ, և երկու կողմերը այդ խնդիրների շուրջ, այդ թվում նաև երկաթուղիների կոնտեքստում, կոնցեսիայի հարցն են քննարկելու, ենթադրաբար։ Սակայն ես չեմ կարծում, որ այս հանդիպման արդյունքում այդ խնդիրները կլուծվեն, որովհետև դրանք երկարատև խնդիրներ են, և, հետևաբար, որոշ ժամանակ այդ խնդիրները մեզ դեռ հետևելու են»։

Ըստ փորձագետի՝ Հայաստանի կողմից անվտանգային այլընտրանքների որոնումը ոչ թե քմահաճույք է, այլ հետևանք այն իրադարձությունների, որոնք ցույց տվեցին ռուսական անվտանգային մեխանիզմների անգործունակությունը։ Նա առանձնացրել է երեք հիմնական դրվագ։

«Կա հստակ խրոնոլոգիա իրադարձությունների։ Ես կուզենայի ընդգծել 3 կոնկրետ իրադարձություն։ Առաջին իրադարձությունը 44-օրյա պատերազմն էր, բայց ավելի կարևոր են, իմ կարծիքով, Ջերմուկի այդ իրադարձությունները, որովհետև դա արդեն ցույց տվեց, որ ՀԱՊԿ-ի մեխանիզմները չեն գործում։ Եվ 2023 թվականի արցախահայերի բռնի տեղահանումը և այդ մեկօրյա պատերազմը ցույց տվեց, որ նաև ռուս խաղաղապահ առաքելությունը չի իրականացրել իր լիազորությունները։ Եվ եթե այդ մեխանիզմները չեն գործում, Հայաստանը կամ յուրաքանչյուր պետություն պետք է այլընտրանքներ փնտրի»։

Փորձագետը նշել է, որ Ռուսաստանը չի ընդունում Հայաստանի քայլերի տրամաբանությունը և դրանք դիտարկում է որպես իր շահերի դեմ ուղղված գործողություն, սակայն Հայաստանն առաջնորդվում է սեփական շահերով։ «Իրականում յուրաքանչյուր պետություն պետք է, նախևառաջ, իր շահերը սպասարկի, այլ ոչ թե այլ երկրի, կլինի դա Ամերիկայի Միացյալ Նահանգները, թե Ռուսաստանը»։

Կոնստանտին Ղազարյանի գնահատմամբ՝ Հայաստանն այսօր կանգնած է երեք հնարավոր ճանապարհի առջև.

1․ Մնալ Ռուսաստանի ազդեցության տիրույթում, ինչը, ըստ նրա, հայ հանրությունը չի ընդունում։

2․ Վարել հավասարակշռված քաղաքականություն, որը չափազանց դժվար է, քանի որ պահանջում է եզրեր գտնել Ռուսաստանի հետ։ «Որպեսզի դու կարողանաս հավասարակշռված քաղաքականություն վարել, դու պետք է ինչ-որ եզրեր գտնես Ռուսաստանի հետ, իսկ այդ եզրեր գտնելը շատ դժվար է»։

3․ Գնալ դեպի Եվրամիություն, ինչը ներկայիս քաղաքականության ուղղությունն է։

Սակայն փորձագետը զգուշացնում է, որ ԵՄ ինտեգրման ճանապարհին ամենավտանգավորը ոչ թե անդամակցության հայտ ներկայացնելն է, այլ այն անցումային փուլը, երբ Հայաստանը կարող է դուրս մնալ ԵԱՏՄ-ից, բայց դեռ լիարժեքորեն չօգտվել ԵՄ գործիքներից։ Ըստ Ղազարյանի՝ Ռուսաստանի ազդեցության լծակների բնույթը փոխվել է։ Եթե տարիներ առաջ դրանք ինստիտուցիոնալ էին (օրինակ՝ ԱԳՆ-ի որևէ պաշտոնյային զանգելը), ապա այժմ դրանք դարձել են ավելի ռադիկալ և հարկադրական։

«Եթե ժամանակին իրենք կարողանում էին ինչ-որ հեռախոսազանգերի միջոցով խնդիրներ լուծել, այսօր այդ հնարավորությունը չկա, և Ռուսաստանը պետք է օգտագործի ավելի ռադիկալ լծակներ, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտում, տնտեսական ոլորտում և նաև կրիտիկական ենթակառուցվածքների կոնտեքստում»։

Փորձագետը զգուշացնում է, որ Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր տնտեսությունն ու էներգետիկան՝ նախքան ԵՄ ուղղությամբ խորը քայլեր անելը, քանի որ առկա խոցելիությունները Ռուսաստանի ձեռքում զենք են։ «Մենք տալիս ենք Ռուսաստանին զենք և գնում ենք դեպի ԵՄ, և սպասում ենք, որ Ռուսաստանը չի կրակելու»։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան