ՌԴ-ն ինչո՞ւ է նեղվել Քոչարյանի կալանքով․ ՀՀ-ում կա՞ մեկը, մտածի՝ նա և ընտանիքը տաղանդավոր բիզնեսմեն են․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը Factor TV-ին տված հարցազրույցում անդրադարձել է Բիշքեկում սպասվող Փաշինյան-Պուտին հանդիպմանը, Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի Դաշնության ճնշումներին, ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի հնարավորությանը և ընդդիմադիր գործիչների ձերբակալություններին։ Բադալյանը վստահեցրել է, որ որևէ արտաքին ճնշում չի կարող ստիպել իշխանությանը գործել Հայաստանի շահերին հակառակ, և ըստ նրա՝ պետությունից գողացվածը վերադարձվելու է ժողովրդին՝ անկախ նրանից, թե ով է գողացողը։

Անդրադառնալով Բիշքեկում սպասվող հանդիպմանը և ռիսկին, որ դրանից հետո իշխանությունը կարող է մտափոխվել ԵՄ-ի հետ մերձեցման հարցում՝ պատգամավորը նշել է. «Ես կարծում եմ, որ մեր պլաններում հազիվ թե որևէ բան փոխվի, որովհետև նախ՝ ԵՄ-ի անդամակցությունը բացառապես մեզանից չէ կախված։ Եվ էլի հերթական 100-րդ, 1000-րդ անգամ պիտի հիշեցնենք վարչապետի այն արտահայտությունը, որ մենք պատրաստ ենք մոտենալ Եվրոպական միությանը այնքանով, որքանով որ Եվրոպական միությունը այդ հնարավորությունը կստեղծի և նպատակահարմար կհամարի»։

Լուսինե Բադալյանի խոսքով՝ Հայաստանը շարունակում է շատ զուսպ քաղաքականություն վարել՝ ի հեճուկս Ռուսաստանի կողմից տարվող «անթույլատրելի քաղաքականության»։ Հարցին, թե հնարավո՞ր է հանդիպումից հետո Հայաստանի իշխանությունը հետքայլ անի եվրոպական ինտեգրման հարցում, նա պատասխանել է.

«Որևէ բան չեմ կարող բացառել, մենք շատ բան տեսանք այս ութ տարվա ընթացքում, հատկապես որպես իշխանություն, շատ տարբեր ճնշումներ տեսանք, այդ ճնշումներից շատերը հանրության աչքին տեսանելի չեն էլ եղել։ Ես որևէ բան չեմ կարող բացառել, բայց բացառում եմ, որ որևէ ճնշում կարող է ստիպել մեզ՝ որպես իշխող ուժ, որը պատասխանատու է Հայաստանի Հանրապետության ապագայի համար, բացառում եմ, որ որևէ ճնշում կարող է մեզ ստիպել մեր կամքին հակառակ, մեր, նկատի չունեմ իշխանության, Հայաստանի Հանրապետության կամքին և շահերին հակառակ որևէ քայլ անել։ Այ դա ես բացառում եմ»։

Ի պատասխան Կրեմլի հայտարարությունների, թե Հայաստանը պետք է հանրաքվե անցկացնի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրության հարցով, Բադալյանը հայտարարել է, որ դա Հայաստանի ներքին որոշումն է լինելու։

«Բազմիցս խոսել ենք մենք դրա մասին և բազմիցս ասել ենք, որ այո՛, վերպետական որևէ միավորին անդամակցելու համար ամենայն հավանականությամբ կլինի հանրաքվեի կարիք, բայց դա կորոշենք մենք։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը կորոշի․ Հայաստանի կառավարությունը կորոշի, Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ քննարկելով։ Եվ մեզ որևէ մեկ այլ երկիր չի կարող պարտադրել, որ մենք հանրաքվե անենք որևէ հարցի վերաբերյալ։ Սա արդեն, գիտե՞ք, մի քիչ էլ երկրի ինքնասիրության հարց է»։

Այն դիտարկմանը, թե Կրեմլին մտահոգում են Հայաստանում ընդդիմադիր առաջնորդների ձերբակալությունները, և թե իշխանությունն ինչ խնդիր ունի «ռուսամետների» հետ, պատգամավորը պատասխանել է.

«Ձեր խոսքից ես ենթադրում եմ կամ կարող եմ եզրակացություններ անել, որ ձեր նշած անձինք Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչնե՞րն են Հայաստանի Հանրապետությունում։ Այդպե՞ս է ստացվում։ Այսինքն՝ ստացվում է, որ իրենց ներկայացուցիչներն են Հայաստանի Հանրապետությունում, և Հայաստանի Հանրապետությունը նրանց, այսպես ասած, նեղացնելով, նեղացնում է Ռուսաստանի Դաշնությանը։ Այդպես է ստացվում։ Այսպես կարելի է այս արտահայտությունը թարգմանել»։

Նա հավելել է. «Այստեղ է, որ եթե ձեզ թվում է, որ Հայաստանի Հանրապետությունում երբևէ չի եղել ուժային կառույցների այնպիսի ռեսուրս, որ օտարերկրյա գործակալներին կամ ենթադրյալ գործակալներին վեր հանել, չեզոքացնել, եղել է այդ ռեսուրսը։ Պարզապես մեր և նրանց տարբերությունը գիտե՞ք որն է, որ իրենք դա թողել են, գուցե և ձեռնտու են համարել։ Մենք չենք ուզում որևէ տարբերակով, որևէ կախվածության մեջ լինել որևէ այլ երկրից։ Այսինքն՝ մեզ ո՛չ Ռուսաստանի Դաշնության, ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Թուրքիայի, ո՛չ Եվրոպայի գործակալներ պետք չեն։ Պետք չէ կենտրոնանալ մեկ երկրի վրա»։

Անդրադառնալով ապօրինի գույքի բռնագանձման գործընթացին՝ Բադալյանը հերքել է մեղադրանքները, թե իշխանությունը քաղաքական մրցակիցներին է չեզոքացնում։

«Ժողովրդից գողացվածը պիտի վերադարձվի ժողովրդին։ Մենք այդ խոստումը տվել ենք 18-ին, ես գիտեմ, պետք չի շատ հիշեցնել, և ի վերջո, հիմա է մեզ հաջողվելու դա անել։ Թող ցանկացած մեկը, ով ժողովրդից վերցրել է, ուզում է լինի ՔՊ-ական, ով թալանել է ժողովրդին, դա պիտի վերադարձվի ժողովրդին, և սա միանշանակ է։ Նրանք դրա համար են մտել քաղաքականություն, որ այսօր բոլորը դա մեզ ասեն։ Ուզում եք ասել, որ Գագիկ Ծառուկյանն այն աստիճանի քաղաքական հանճա՞ր է, որ առանց քաղաքականության հնարավոր չէ, և երկիրն էլ առանց նրա քաղաքականության չի կարող առաջ գնալ, որ մտել է քաղաքականությու՞ն, թե՞ Ռոբերտ Քոչարյանը։ Դուք ուզու՞մ եք ասել, որ Սամվել Կարապետյանն այնպիսի քաղաքական միտք ունի, որից կախված է Հայաստանի Հանրապետության ապագան»։

Նրա խոսքով՝ այս գործիչները քաղաքական դաշտ են մտել, քանի որ «շատ լավ գիտեին, որ ընտրություններում հաղթելուց հետո մենք անմիջապես ձեռնամուխ ենք լինելու ժողովրդից գողացվածը ժողովրդին վերադարձնելուն»։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան