Ռուսական հարվածից այրվել է «Խորտիցա»-ի գործարանը․ մինչև 4 մլն շիշ օղի է ոչնչացվել

Լուրեր

14.10.2026 | 11:09
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Օգոստոսի 27-ին Զապորոժիեի վրա ռուսական հարվածի հետևանքով այրվել է «Խորտիցա» լիկյորի-օղու գործարանը։ Գործարանի սեփականատեր Global Spirits ընկերության հաղորդմամբ՝ ձեռնարկությունը վերականգնման ենթակա չէ, գրում է Meduza-ն։

Գործարանին չորս արկ է դիպել։ Հրդեհը տևել է առնվազն երեք ժամ։ Արտադրանքի մի մասը այրվել է, իսկ մյուս մասը հալվել է և ենթակա է ոչնչացման։ Ընկերությունը կորցրել է շուրջ 3-4 միլիոն շիշ արտադրանք, որոնց համար ակցիզային հարկն արդեն վճարվել էր։ Ընկերությունում մեկ միավորի միջին արժեքը գնահատում են 100 գրիվնա։

«Խորտիցա» գործարանը Global Spirit hոլդինգի հիմնական ձեռնարկություններից էր, որտեղ աշխատում էր ավելի քան 500 մարդ։ «Խորտիցա»-ից բացի՝ գործարանն օղի էր արտադրում «Մորոշա», «Պերվակ», «Մեդովայա», «Պշենիչնայա սլեզա» և Gold Ukraine ապրանքանիշերի ներքո։

Զապորոժիեի մարզի իշխանությունները հայտնել էին, որ օգոստոսի լույս 27-ին ՌԴ զորքերը հարված էին հասցրել Զապորոժիեի ձեռնարկություններից մեկին։ Հրդեհի հետևանքով ոչ ոք չէր տուժել։

Հավելենք, որ ՌԴ-ում Global Spirits հոլդինգի ակտիվները ազգայնացվել են։ Ընկերության հիմնադիր Եվգենի Չերնյակին ռուսական դատարանը հեռակա կարգով դատապարտել է 14 տարվա ազատազրկման՝ Ուկրաինայի զինված ուժերի ֆինանսավորման մեղադրանքով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի