Ռուսական զորքերը հարվածել են Կիևի մարզում «Նովայա Պոչտա»-ի պահեստներին, Զապորոժիեում՝ «Էպիցենտր» հիպերմարկետին

Լուրեր

21.10.2026 | 11:37
Դավիթ Ղազինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:37
Թուրքիայի նախագահականից հերքում են, որ Ադրբեջանում փորձել են իջեցնել թուրքական դրոշը
21.10.2026 | 11:26
ՀԿԿ-ն գաղտնի տեսագրություն է հրապարակել Ստեփանավանից․ «Վեկալ, ասըմ եմ դիր ջեբդ, ձեռդ մի պահի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:26
«Փյունիկը» տնային խաղերը կանցկացնի «Freedom Arena» մարզադաշտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:17
Կրեմլը դեռ չի ծանոթացել ԵՏՄ-ում ՀՀ անդամակցության դադարեցման հնարավոր հետևանքների մասին զեկույցին
21.10.2026 | 11:08
Պուտինի և Զելենսկիի հանդիպումը պարտադիր չէ Ուկրաինայի հարցով գործարքի համար․ Թրամփ
21.10.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու հարցը՝ ԱԺ հանձնաժողովում. զեկուցում է Արարատ Միրզոյանը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 10:53
«Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի թեկնածուն ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան
21.10.2026 | 10:47
ՊԵԿ-ը պարզաբանել է՝ ինչպես է բացահայտվել ծխախոտի ապօրինի արտահանման դեպքը
21.10.2026 | 10:39
Ուիթկոֆը ժամանել է Սանկտ Պետերբուրգ․ նա Պուտինին կներկայացնի պատերազմը դադարեցնելու՝ «թարմացված ծրագիրը»
21.10.2026 | 10:32
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 21-ի դրությամբ
21.10.2026 | 10:15
14 անձ է ձերբակալվել Ստեփանավանում․ խուզարկություններ են իրականացվում
21.10.2026 | 10:12
Հայաստանը Թուրքիայում առաջին մեդալն է ապահովել բռնցքամարտի պատանիների ԵԱ-ում
21.10.2026 | 10:04
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Արմավիր» ՔԿՀ, հանդիպել նաև հացադուլավորներին
Բոլորը

Ռուսական զորքերն օգոստոսի լույս 28-ի գիշերը հարձակվել են Կիևի մարզում գտնվող «Նովայա պոչտա» ընկերության պահեստային տարածքների վրա։ Այս մասին հայտնել է Բելոգորոդի ղեկավար Անտոն Օվսիենկոն։

Զոհերի և տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։ Հարձակման հետևանքների վերացման աշխատանքները տեղում շարունակվում են։

«Թշնամին կիրառում է կրկնակի հարվածների մարտավարություն։ Առաջին հարվածից գրեթե մեկ ժամ անց, երբ արդեն հրդեհի մարման աշխատանքներ էին իրականացվում, այս վայրին ևս երկու հարված է հասցվել։ Փրկարարները հասցրել են հեռանալ ավելի անվտանգ վայր»,- նշել է Օվսիենկոն։

Ըստ նրա՝ հարվածի վայրում ուժեղ ծուխ է նկատվում։ Օվսիենկոն կոչ է արել տեղի բնակիչներին փակել պատուհանները և հնարավորության դեպքում դուրս չգալ փողոց։

Պահեստներից բացի՝ վնասվել է Սվյատոպետրիվսկիին մոտակա արտադրական օբյեկտը։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը հաստատել է, որ պահեստներում հրդեհը մարվել է։

Խարկովի մարզի Չուգուևի շրջանի Զմիև քաղաքում մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը, այդ թվում՝ երեխա, տուժել են, հայտնել են Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Ռուսական կողմը հարվածել է բնակելի հատվածին, ինչի հետևանքով հրդեհվել է երկու մասնավոր տուն, որտեղ մարդիկ են եղել։ Մարզային դատախազության տվյալներով՝ զոհվել է 38-ամյա կին, տուժածներից մեկը նրա 10-ամյա դուստրն է։

Զապորոժիեում հարձակման է ենթարկվել «Էպիցենտր» շինարարական հիպերմարկետը։ Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովի խոսքով՝ չորս մարդ տուժել է։ Բռնկված հրդեհի տարածքը կազմում է մոտ 2 հազար քառակուսի մետր։

Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով՝ օգոստոսի լույս 28-ի գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 164 ԱԹՍ, որոնցից 137-ը խոցվել են։

Իր հերթին, Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարվածել է Կիևի մարզում Stellar Jet պահեստային համալիրին, որտեղ ենթադրաբար պահվում էին «Ֆլամինգո» հրթիռներ և վառելիք, և Օդեսայի նավահանգստում վեց պահեստների։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի