Մնացել էր մի հատ «ցարի բոգ»՝ Ռոբերտ Քոչարյան․ Սասուն Միքայելյանը՝ Հոկտեմբերի 27-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 11:37
Դավիթ Ղազինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:37
Թուրքիայի նախագահականից հերքում են, որ Ադրբեջանում փորձել են իջեցնել թուրքական դրոշը
21.10.2026 | 11:26
ՀԿԿ-ն գաղտնի տեսագրություն է հրապարակել Ստեփանավանից․ «Վեկալ, ասըմ եմ դիր ջեբդ, ձեռդ մի պահի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:26
«Փյունիկը» տնային խաղերը կանցկացնի «Freedom Arena» մարզադաշտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:17
Կրեմլը դեռ չի ծանոթացել ԵՏՄ-ում ՀՀ անդամակցության դադարեցման հնարավոր հետևանքների մասին զեկույցին
21.10.2026 | 11:08
Պուտինի և Զելենսկիի հանդիպումը պարտադիր չէ Ուկրաինայի հարցով գործարքի համար․ Թրամփ
21.10.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու հարցը՝ ԱԺ հանձնաժողովում. զեկուցում է Արարատ Միրզոյանը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 10:53
«Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի թեկնածուն ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան
21.10.2026 | 10:47
ՊԵԿ-ը պարզաբանել է՝ ինչպես է բացահայտվել ծխախոտի ապօրինի արտահանման դեպքը
21.10.2026 | 10:39
Ուիթկոֆը ժամանել է Սանկտ Պետերբուրգ․ նա Պուտինին կներկայացնի պատերազմը դադարեցնելու՝ «թարմացված ծրագիրը»
21.10.2026 | 10:32
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 21-ի դրությամբ
21.10.2026 | 10:15
14 անձ է ձերբակալվել Ստեփանավանում․ խուզարկություններ են իրականացվում
21.10.2026 | 10:12
Հայաստանը Թուրքիայում առաջին մեդալն է ապահովել բռնցքամարտի պատանիների ԵԱ-ում
21.10.2026 | 10:04
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Արմավիր» ՔԿՀ, հանդիպել նաև հացադուլավորներին
Բոլորը

ԱԺ-ում մտքերի փոխանակաման ելույթների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուն, Հոկտեմբերի 27-ին և Մարտի 1-ի իրադարձություններին։

Միքայելյանը հիշեցրեց 1990-ականների քաղաքական զարգացումները՝ նշելով, որ 1997 թվականին Վազգեն Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հանձնարարությամբ է Ռոբերտ Քոչարյանին Ստեփանակերտից բերել Երևան և նշանակել վարչապետ, ինչից հետո Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը դուրս մղեցին Տեր-Պետրոսյանին իշխանությունից: Ապա պատգամավորը սկսեց նկարագրել 1999 թ. հոկտեմբերի 27-ի սպանությունների մանրամասները։ 

«Գնդակահարել էին ԱԺ նախագահին, երկու փոխնախագահներին, վարչապետին։ Մեր Սահմանադրությամբ ո՛չ Ազգային ժողովն էր գործում, ո՛չ Կառավարությունը։ Մնացել էր մի հատ «ցարի բոգ»՝ Ռոբերտ Քոչարյան։ Եթե գոնե մեկ փոխխոսնակ կենդանի մնար, նիստ կհրավիրվեր, նոր Կառավարություն կձևավորվեր, և պետությունը կընկներ իր հունի մեջ։ Սպանությունները եղել են քաղաքական»,- պնդեց Միքայելյանը։

Սասուն Միքայելյանը խոսեց նաև 2008 թ. մարտի 1-ի լուսաբացին Ազատության հրապարակում խաղաղ ցուցարարների վրա հարձակման մասին՝ նշելով, որ այնտեղ բերվել էին հատուկ խմբեր ու դիպուկահարներ Լեռնային Ղարաբաղից, իսկ իրեն հետագայում շինծու մեղադրանքներով դատապարտել էին 34 տարվա ազատազրկման։

«Ես չեմ եկել ինձ մեծարեմ, ինչ հոդվածներով են մեզ դատել ու իմ նման շատերին, դրա համար եմ ասում․ 18 տարի՝ պետական հեղաշրջում, 12 տարի՝ զանգվածային անկարգություններ, 7 տարի՝ զենք-զինամթերք։ Զենք-զինամթերքն էլ՝ իմ մոտից զենք-զինամթերք չեն հանել, ժողովո՛ւրդ ջան, պրոստո լճի մեջ, որ գցեցին, հանեցին մթամ։ Իմ մոտ ընդհանրապես զենք չկար։ Դա էլ բռնեցին, արեցին խմբակային։ Այսինքն՝ 34 տարի այդ երեք հոդվածով ես դատապարտվել եմ, 8 տարի ազատազրկում են տվել, ամենաերկար քաղբանտարկյալներից ես եմ մնացել՝ 3 տարի 3 ամիս 15 օր, որովհետև այնտեղ ուրիշ խնդիր կար իմ հետ կապված․ ուզում էին այնպես անեին, որ ես ջարդվեի»,- ասաց իշխանական պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան