ՔՊ-ն որոշել է չընտրել Իրինա Յոլյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Քաղաքականություն
26.08.2026 | 15:30
Խորհրդարանը քննարկում է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է պատգամավոր Իրինա Յոլյանի թեկնածությունը։
Factor TV-ի տեղեկություններով` իշխող ՔՊ խմբակցությունը որոշում ունի կողմ չքվեարկել նրա թեկնածությանը:
Նշենք, որ քվեարկությունը գաղտնի է, միայն ընդդիմության ձայներով Յոլյանը չի կարող հանձնաժողովի նախագահ ընտրվել:
Հավելենք, որ մինչ այս քննարկվում էր Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Այս հանձնաժողովի նախագահությունը դարձյալ բաժին է հասել «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը:
Հանձնաժողովի նախագահ հնարավոր եղավ ընտրել միայն երկրորդ փորձից. փաստաբան Հարություն Հարությունյանն այսօր 56 կողմ, 48 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվեց Ազգային ժողովի Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ:
Ավելի վաղ այս պաշտոնում «Ուժեղ Հայաստան»-ը առաջադրել էր Արեգա Հովսեփյանի թեկնածությունը. իշխող ուժը, սակայն, կողմ չքվեարկեց:
Արփի Հակոբյան

