Նեթանյահուն հայտնել է, որ Թրամփին առաջարկել է քննարկել Իրանի նկատմամբ «ավելի խիստ պաշարման» հնարավորությունը՝ կասկածելով գործարքի հնարավորությանը

Լուրեր

11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հուլիսին Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Իրանի նկատմամբ հնարավոր գործողությունների երեք տարբերակ՝ դիվանագիտություն, ռազմական գործողություն և Թեհրանի նկատմամբ «պաշարման խստացում»։ Երրորդ տարբերակը նա կապում է Վաշինգտոնի կողմից պատժամիջոցների նոր ընդլայնված արշավի հետ՝ միաժամանակ կասկած հայտնելով Իրանի հետ որևէ համաձայնության հասնելու հնարավորության վերաբերյալ, գրում է The Times of Israel-ը։

«Ես մի քանի շաբաթ առաջ Սպիտակ տանը հանդիպեցի նախագահ Թրամփի հետ։ Մենք քննարկեցինք Իրանի դեմ գործողությունների երեք տարբերակ»,- ասել է Նեթանյահուն։

Նա նշել է, որ Թրամփին հայտնել է՝ կասկածում է Թեհրանի հետ «լավ գործարքի» հասնելու հնարավորությանը։ «Երկրորդ տարբերակը», որը քննարկվել է, «ռազմական գործողություններն» էին: Նեթանյահուն հավելել է, որ Իսրայելը պատրաստ կլինի պաշտպանել իրեն, եթե Իրանը հարձակվի։

«Մենք թույլ չենք տա Իրանին հարձակվել մեզ վրա, և եթե, Աստված մի արասցե, նրանք հարձակվեն մեզ վրա, կստանան իրենց պատկերացրածից շատ ավելի ուժեղ հարված, քան մինչ այժմ»,- հայտարարել է Նեթանյահուն։

Երրորդ տարբերակը, ըստ նրա, որը ներկայացրել է Թրամփին, «ուժեղացնել Իրանի պաշարումը», միաժամանակ, հավելելով՝  «Դուք որոշեք»։

Նեթանյահուն ուղղակիորեն չի ասել, որ ինքն է առաջարկել պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ, սակայն Վաշինգտոնի կողմից վերջերս ընդլայնված պատժամիջոցները, ըստ էության, ներկայացրել է որպես Թրամփի հետ քննարկած ճնշման ռազմավարության օրինակ։