Իրինա Յոլյանին «Ուժեղ Հայաստան»-ն առաջադրեց ԱԺ ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
Քաղաքականություն
26.08.2026 | 12:21
«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Իրինա Յոլյանը առաջադրվել է ԱԺ Տարածքայի կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու։
Յոլյանի թեկնածությունն առաջադրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, իսկ թեկնածուի կենսագրությունը ներկայացրեց խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը։
Տարածքայի կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախորդ թեկնածուն Դավիթ Ղազինյանն էր, որի ընտրության համար, սակայան, ՔՊ-ն անհրաժեշտ քվեներ չապահովեց։
Անի Թամրազյան

