Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ահաբեկչությունից շահույթ ստացողները և տարածաշրջանն անկայունության մեջ ներքաշել ձգտողները դատապարտված են ձախողման՝ հայտարարելով, որ «արյան վաճառականները» և «ցեղասպանները», ի վերջո, տանուլ են տալու։

Բիթլիս նահանգում Մանազկերտի ճակատամարտի 955-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ ունեցած ելույթում Էրդողանը նշել է, որ 1071 թվականի պատմական հաղթանակը Անատոլիան բացել է  թուրքական ինքնիշխանության համար։ Սա Էրդողանի առաջին հրապարակային ելույթն է Իսրայելի կողմից օգոստոսի 18-ին Սիրիայի Իդլիբ նահանգում գտնվող Աբու ալ-Դուհուր ավիաբազայի վրա հարվածներից հետո։ Ելույթի ընթացքում Թուրքիայի նախագահն Իսրայելին ուղղակիորեն չի հիշատակել։

«Արյան վաճառականները պարտվելու են, ահաբեկչությունից շահույթ ստացող պատեհապաշտները պարտվելու են։ Ցեղասպանները, որոնք ձգտում են մեր տարածաշրջանը ներքաշել անկայունության մեջ, պարտվելու են»,- հայտարարել է նա։

Էրդողանը շեշտել է, որ «մեծ և ուժեղ Թուրքիայի» վերելքն այժմ անխուսափելի է՝ նշելով, որ «Ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նախաձեռնությունը մնում է կառավարության օրակարգի կենտրոնում։

«Թող ոչ ոք կասկած չունենա։ Մեծ և ուժեղ Թուրքիայի արշալույսը բացվել է։ «Թուրքիայի դարի» կառուցումը սկսվել է», – ասել է Էրդողանը՝ ներկայիս դարաշրջանը ներկայացնելով որպես անցյալի սահմանափակումներից վերջնական խզում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի