ԵՄ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանը մտադիր է ԵՄ անդամության հայտ ներկայացնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Եվրամիությունն արձագանքել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանը մտադիր է մոտ ժամանակներս սկսել ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու գործընթաց։

«Մենք մեծ հետաքրքրությամբ ենք հետևում այս գործընթացին»,- այսօր ճեպազրույցում հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի գլխավոր  խոսնակ Պաուլա Պինյոն։ Ըստ նրա՝  Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը վճռականորեն աջակցում է Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին։

«Սա ևս մեկ անգամ փաստում է այն գրավչության մասին, որն ունի Եվրոպական միությունը քաղաքացիների համար: Հայտնի է նաև, թե որքան մեծ աջակցություն է ցուցաբերում նախագահ ֆոն դեր Լայենը Հայաստանի քաղաքացիների կողմից ԵՄ-ի ուղղությամբ արտահայտված հստակ դիրքորոշմանը»,- ասաց Պաուլա Պինյոն։

Եվրահանձնաժողովի խոսնակ Մարկուս Լամերտը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, նշեց․  «Հայաստանն ավելի մոտ է ԵՄ-ին, քան երբևէ: Երևանում մայիսին կայացած ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը հաջողված էր՝ ի լրումն Դիմակայունության և աճի պլանի, Եվրոպական խաղաղության հիմնադրամի (EPF) և գործընկերության առաքելությունների շրջանակում մեր գերազանց համագործակցության»։

Ըստ նրա՝ Հայաստանն արդեն արել է առաջին քայլն  ԵՄ ուղղությամբ՝ ընդունելով Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը։

«Սա կարևոր խորհրդանշական քայլ է»,-շեշտեց նա։

Միևնույն ժամանակ, ԵՄ ներկայացուցիչը հիշեցրեց, որ անդամակցության գործընթացն ունի հստակ կանոններ․

«Անշուշտ, ԵՄ-ին անդամակցումը ենթադրում է հստակ սահմանված և արժանիքների վրա հիմնված գործընթաց։ Այն պահանջում է պաշտոնական հայտ ձգտող երկրի կողմից։ Մենք արդեն իսկ աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ, օրինակ՝ տրանսպորտային և էներգետիկ կապերի , առևտրի և բազմաթիվ այլ ոլորտների միջոցով»,- եզրափակեց նա։

Կարինե Ասատրյան

Բրյուսել