ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է անդամ երկրների նախագահների որոշմամբ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար. Tert.am

Լուրեր

14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Դա եղել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների որոշումը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը՝ խոսելով այն մասին, թե ում նախաձեռնությամբ է հետաձգվել դեկտեմբերի 6-ին նախատեսված նիստը:

«Ես լիազորված չեմ մեկնաբանելու ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների որոշումը: Դա եղել է ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների որոշումը: Դա նախագահների լիազորությունն է»,- ասաց Վ. Սեմերիկովը:

Հարցին՝ ո՞վ է եղել նիստը հետաձգելու նախաձեռնողը, նա կրկնեց, որ որոշումը կայացնում են ՀԱՊԿ անդամ-երկրները: «Ես չունեմ տեղեկություն»,- նշեց նա:

Նշենք, որ ավելի վաղ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը չեղարկելու առաջարկ է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:  Իսկ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել էր, որ ՀԱՊԿ գագաթնաժողովը չեղարկվել է՝ հաշվի առնելով Հայաստանի խնդրանքը: