Ծայրահեղ աղքատությանը վերջ դնելու խոստմանը մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կհրապարակվեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 12:22
Երկաթուղի, նավթամուղ, գազամուղ․ Միրզոյանը ներկայացրեց՝ ինչ ենթակառուցվածքներ կունենա TRIPP-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 12:10
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն // Թրամփի բանագնացը ՌԴ-ում է․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 12:09
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:02
Հայաստանի Մ-15 հավաքականն ավարտել է պայքարը ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարում
21.10.2026 | 12:01
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:55
Ռուսաստանը գրոհել է Կիևի, Խարկովի և Պոլտավայի մարզերը․ զոհեր և վիրավորներ կան
21.10.2026 | 11:45
Թուրքիայի նախագահականից հերքում են, որ Ադրբեջանում փորձել են իջեցնել թուրքական դրոշը
21.10.2026 | 11:37
Դավիթ Ղազինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:26
ՀԿԿ-ն գաղտնի տեսագրություն է հրապարակել Ստեփանավանից․ «Վեկալ, ասըմ եմ դիր ջեբդ, ձեռդ մի պահի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:26
«Փյունիկը» տնային խաղերը կանցկացնի «Freedom Arena» մարզադաշտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:17
Կրեմլը դեռ չի ծանոթացել ԵՏՄ-ում ՀՀ անդամակցության դադարեցման հնարավոր հետևանքների մասին զեկույցին
21.10.2026 | 11:08
Պուտինի և Զելենսկիի հանդիպումը պարտադիր չէ Ուկրաինայի հարցով գործարքի համար․ Թրամփ
21.10.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու հարցը՝ ԱԺ հանձնաժողովում. զեկուցում է Արարատ Միրզոյանը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 10:53
«Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի թեկնածուն ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան
Բոլորը

Ազգային ժողովում Կառավարության 2026-2031 թթ․-ի ծրագրի քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց, որ Կառավարության նոր նախանշած 6% տնտեսական աճը վկայում է աճի տեմպերի դանդաղման մասին։

Արձագանքելով հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տնտեսական աճի դանդաղման մասին պնդումները սխալ են, քանի որ 6%-ը հաշվարկվում է արդեն իսկ էապես աճած բազայի վրա։

«2018 թվականից ի վեր՝ 2025-ի արդյունքներով, Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 53%-ով։ Այդ ահռելի բազայի վրա նախանշված 6%-ը ահավոր ամբիցիոզ ցուցանիշ է։ Ամեն 7%-անոց աճը ոչ թե զրոյից է սկսվում, այլ նախորդ տարիների կուտակված աճի վրա»,- ընդգծեց վարչապետը։

Անդրադառնալով աղքատության մակարդակին և կառավարության սոցիալական խոստումներին՝ Փաշինյանը նշեց, որ վերջին տարիներին միջազգային մեթոդաբանության փոփոխության պատճառով տվյալները նախորդ տարիների հետ ուղղակիորեն համադրելի չեն, սակայն ծայրահեղ աղքատությունը վերացնելու խնդիրը գրեթե լուծված է։

«Միջազգային վերլուծությամբ մենք շատ մոտ ենք մեր կարևոր նախընտրական խոստումը կատարելուն՝ ծայրահեղ աղքատությանը վերջ դնելուն։ Մեծ է հավանականությունը, որ մենք այդ խնդիրն արդեն կատարել ենք։ Դա մենք կիմանանք թարմ հետազոտությունների և նոր հրապարակումների արդյունքում։ Որ մենք ընդհուպ մոտեցել ենք դրան, ես ոչ մի կասկած չունեմ»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան