Նիկոլ Փաշինյանի և Արթուր Վանեցյանի սկանդալային գաղտնալսումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 17:40
Սիրիական բանտում 7 ամիս պահված ԱՄՆ քաղաքացի է հայտնաբերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:32
18-ամյա հնդիկ Դոմարաջուն՝ շախմատի աշխարհի 18-րդ չեմպիոն
12.12.2024 | 17:29
Գյուղվարկ վերցնեմ, «Նիվա» վերցնեմ, գցեմ ձորը, կառավարությո՛ւն, արի՛ տես` ինչ ես անում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:17
26 միլիոն դրամ՝ Ավինյանի գլխավորած պատվիրակության ԱՄՆ գործուղման համար
12.12.2024 | 17:08
«Նոա»-ի և ԱՊՕԷԼ-ի երկրպագուներն այցելել են Ծիծեռնակաբերդ
12.12.2024 | 17:00
Հաստատվել է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը
12.12.2024 | 16:58
Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ Անկարայի կողմից աջակցվող ուժերը շարունակում են առաջխաղացումը Սիրիայի հյուսիսում
12.12.2024 | 16:46
ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Թուրքիայի ընկերություններն ավելացրել են զենքի մատակարարումները Հայաստան, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան և Ուզբեկստան․ այն ուղղվում է ՌԴ․ The Insider
12.12.2024 | 16:38
 Փաշինյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը վերաբերող հարցեր
12.12.2024 | 16:34
Չեմ բացառում․ Գևորգ Պապոյանը` Հակոբ Ասլանյանի կողմից հնարավոր արտահոսքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 16:28
Մեծ Բրիտանիայում նոր հակադրոնային լազեր են փորձարկել
12.12.2024 | 16:16
Եթե Ամուլսարի ղեկավարների և բանկերի բանակցությունները հաջող ընթանան, բանկերը ֆինանսավորում կտան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 16:07
Ադրբեջանի ՊՆ ղեկավարը խոսել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակից և դժգոհել ՀՀ սպառազինումից
12.12.2024 | 15:55
Մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում, չուներ վարորդական իրավունք․ ՆԳՆ
12.12.2024 | 15:47
Պենտագոնը հայտարարել է, որ Սիրիայում քրդական ուժերի հետ համագործակցությունը շարունակվում է
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գաղտնալսված հեռախոսազրույցը

Վ. (Վանեցյան) – Բարև Ձեզ, պարոն վարչապետ:
Փ. (Փաշինյան)– Բարև, Արթուր ջան: Ի՞նչ կա:
Վ. – Լավ ե՞ք: Նորմալ, նորմալ, պարոն վարչապետ: Պարոն վարչապետ, հիմա նայեք… Խաչատուրովին ուզում ենք տանենք կալանքի, Սասունը… էդ Խաչատուրովին որ տանենք կալանքի, մի հատ մտածել ա պետք, էլի: Ինքը ՕԴԿԲ-ի (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարն ա: Էտի մի հատ ռուսների հետ, կարծում եմ, պրոբլեմ ենք տալու:
Փ. – Ե՞րբ:
Վ. – Հիմա: Հիմա ուզում ա տանի Սասունը:
Փ. – Ըըըը….
Վ. – Նայեք, հիմա հլը իրան չենք հարցաքննել: Կարանք հետաձգենք իրա հարցաքննությունը, Քոչարյանին էսօր անենք, պրծնենք, ավարտենք…
Փ. – Հա, իրանը հետաձգեք, մինչև ես խոսամ…
Վ. – Իրանը հետաձգենք, էլի…
Փ. – Չէ, պետք ա տեղյակ պահել նախապես, որ խնդիր չլինի:
Վ. – Հա, պետք ա ասենք, էլի, որովհետև…
Փ. – Իսկ էդ մյուս մասով ի՞նչ կա:
Վ. – Մյուս մասով Սասունի հետ խոսացել եմ, Սասունը ասում ա՝ հաստատ է: Դատավորը զանգեց ինձ, մի քիչ վախում ա էդ կալանքը տա: Ասեցի՝ մի հատ գործը լրիվ ուսումնասիրի, զանգի ինձ, ասա՝ որտեղ ես թույլ տեղ տեսնում, ու կասեմ: Հիմա դատավորը էտի նայում ա, էդ էլ կզանգ տա, կասի, պարոն վարչապետ:
Փ. – Շատ լավ: Դե՝ էդ մյուս մասով թող հետաձգեն, մինչև ես… ստեղ բանը… դե՝ ես ստեղ եմ, կակռազ կխոսամ: Իսկ նորմալ անցա՞վ բանը… հանդիպումը:
Վ. – Շատ լավ, պարոն վարչապետ, շատ լավ:
Փ. – Լավ, լավ: Հեսա ես կզանգեմ…
Վ. – Ես դե բանին, բանին հետաձգում եմ, բայց Քոչարյանին էսօր ձերբակալում ենք:
Փ. – Ես հեսա կխոսամ:
Վ. – Հա, հա:
Փ. – Շատ լավ:
Վ. – Լավ, լավ:

Նիկոլ Փաշինյանի և Արթուր Վանեցյանի հաջորդ զրույցը

Փ. – (Փաշինյանը զանգին պատասխանում է ցածր ձայնով) – Արթուր, նիստի եմ, ի՞նչ կա:
Վ. – Պարոն վարչապետ, ռուսները շատ ծանր են տանում էդ բանի ձերբակալումը, Խաչատուրովի: Եկել են պրեդստավիտելները՝ հա՛մ ռազվեդկի, հա՛մ ՖՍԲ-ի (ФСБ): Ասում են՝ տենց բան մի արեք: Ասում ա՝ կապ չունի, գոնե ՕԴԿԲ-ից (ՀԱՊԿ) հանեք, նոր: Դա մեծ ապտակ ա ՕԴԿԲ-ին, ասում ա՝ շատ ծանր կլինի:
Փ. – Իսկ Քոչարյանի հետ կապված ի՞նչ կա, նորություն կա՞:
Վ. – Քոչարյանի հետ կապված՝ դատարանում հլը լսում են, հեսա կտան բանը: Քոչարյանը կլինի:
Փ. – Ո՞վ ա եկել՝ որ, ի՞նչ ա ասում:
Վ. – Պրեդստավիտելն ա էկել ՍՎՌ-ի և ՖՍԲ-ի, Հայաստանում երկու պաշտոնական ներկայացուցիչները: Ասում են՝ դա մեծ ապտակ կլինի ՕԴԿԲ-ի հեղինակության վրա: Գոնե հանեք, հետ կանչեք, նոր ինչ ուզում եք՝ արեք:
Փ. – Բա որ գնա, չգա էլ:
Վ. – Դե չենք թողի գնա: Կպահենք: Ելքը… Իրան կարգավիճակ տանք կամ մի բան անենք, բայց չձերբակալենք, որովհետև իրանք ասում են՝ մեծ պրոբլեմ ա, էլի…
Փ. – Լավ: Մի հատ Սասունի հետ խոսա:
Վ. – Լավ: Եթե կարում ենք պահենք, ի՞նչ անենք, չտանե՞ն կալանքի:
Փ. – Եթե կարում ենք նենց անենք, որ երկրից դուրս…
Վ. – Պարոն վարչապետ, իսկականից պրոբլեմ ենք տալու, էլի, ռուսների հետ, շատ ծանր ա: Ոնց որ հիմա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին բռնեն, նստացնեն: Էդ կառույցի հեղինակությունն ա, էլի…
Փ. – Լավ, հեսա մի քիչ հետո կզանգեմ…
Վ. – Լավ, լավ…

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը

Խ. (Խաչատրյան)– Հա, ընգեր…
Վ. (Վանեցյան)– Հա, ապեր ջան…
Խ. – Դու ի՞նչ նկատի ունես:
Վ. – Ընգեր, ռուսները շատ ծանր են տանում:
Խ. – Ծանր են տանո՞ւմ…
Վ. – Ընգեր, շատ ո…ի, կարող ա ընենց պրոբլեմ տանք: Ես նոր վարչապետին ասեցի: Նոր ինձ հա՛մ հետախուզության պետն ա զանգել, հա՛մ ՖՍԲ-ի դիրեկտրը, ասում են՝ էս ինչ եք անում:
Խ. – Ի՞նչ անեմ, ասեմ՝ գրավ կիրառե՞ն:
Վ. – Ըըըը… գրավ թող կիրառեն, երևի թե… կամ ստորագրություն խափանման միջոց ընտրեք…
Խ. – Ինձ թվում ա՝ ճիշտ ա, ընգեր: Գիտե՞ս խի: Թող մեծ գրավ լինի, որպեսզի բանին չկպնեն, էլի, հիմնավոր կասկածին չկպնեն:
Վ. – Հա…
Խ. – Բայց դե էդ էլ՝ չեմ իմանում… ի՞նչ անեմ, դատավորին ասե՞մ:
Վ. – Դատավորին ինչ պետք ա՝ էդ կասենք, էդ չի հարցը, բայց մի հատ հասկանանք՝ ինչ ենք անում…
Խ. – Ընգեր, սենց ասեմ, մի հատ դու վարչապետի հետ խոսա էլի, ընգեր, որովհետև…
Վ. – Վարչապետի հետ ես խոսացի նոր, նիստի էր, ասեց՝ ինձ կարևորը, որ ինքը չփախնի երկրից ու… բան չլինի… եթե կարանք…
Խ. – Դե՝ կարելի ա Խաչատուրովին մեծ գրավով ազատել:
Վ. – Մեծ գրավ չի կարալու էտի վճարի, որտի՞ց ա վճարելու:
Խ. – Դե՝ մեծ, մեծ… հըմի խոսքի մի 20 մլն է՞լ չի կարա վճարի: Գիտե՞ս՝ խի եմ ասում՝ գրավ լինի, ընգեր…
Վ. – Իսկ ստորագրություն եթե ընտրես…
Խ. – Ընգեր, ստորագրությունը… ինքը դրսի մարդ ա, ո՞նց ա ստորագրություն ըլնելու, էլի… ինքը դուրսն ա աշխատում: Գրավը ճիշտ ա ավելի…
Վ. – Հա…
Խ. – Ստորագրություն եթե ընտրեմ, պիտի չթողեմ դուրս գնա…
Վ. – Հա… դե միգուցե չթողե՞նք գնա:
Խ. – Դե՝ կարելի ա տենց անել… վպրինցիպի, գրավի դեպքում էլ կարանք ասենք…
Վ. – Դու բան արա, թող ձգի…
Խ. – Ժամը 3-ին ա, ընգեր, ժամը 3-ին ա նիստը…
Վ. – Ասա՝ թող հետաձգեն նիստը:
Խ. – Էլի հետաձգե՞ն:
Վ. – Թող նիստը հետաձգեն, մի հատ վարչապետը թող էդ բանից դուրս գա, իրա… նիստի ա ինքը: Թող դուրս գա վարչապետը, հետը խոսանք: Ես խոսացի, բայց ամեն դեպքում մի հատ էլ խոսանք, էլի… մի հատ հասկանանք՝ ինչ ենք անում:
Խ. – Մի հատ էլ խոսա, հա, որովհետև… չտանք՝ վնաս տանք:
Վ. – Հեսա ես բանին կասեմ՝ թող բան անեն, հետաձգեն հլը էդ Խաչատուրովը, կամ դու ասա… նայի, մեկ ա…
Խ. – Ուզում ես՝ դու ասա, էլի…
Վ. – Ես կասեմ հեսա:
Խ. – Հա, լավ…

Փաշինյան և Վանեցյան

Փ. (Փաշինյան) – Մնացածը նորմալ ա՞:
Վ. (Վանեցյան)– Մնացածը նորմալ ա, ընդհանուր բան ենք անում, պարոն վարչապետ, կանտրոլի տակ ա, հեսա դատարանը որոշումը կկայացնի կալանավորման: Մնացած սաղ հանգիստ ա:
Փ. – Էղավ, Արթուր ջան: Դու Շվեյցարիա ե՞ս, թե՞ Ռուսաստան:
Վ. – Շվեյցարիա եմ, հիմա գնում եմ Ջորկաևֆի հետ հանդիպեմ ու թռնեմ Երևան:
Փ. – Հա՞, արդեն հետ ես գալի՞ս:
Վ. – Հա…
Փ. – Հա, լավ, լավ…