Հայտնի է «Ուժեղ Հայաստանի»՝ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի նոր թեկնածուի անունը

Լուրեր

21.08.2026 | 18:55
Քաղաքականությամբ զբաղվելը եղել է իմ դպրոցական տարիների երազանքը․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.08.2026 | 18:39
18 պետական բուհերում շուրջ 4500 ուսանողի հաշվով 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ ՊՎԾ
21.08.2026 | 18:27
Դուք ՔՊ անդամ չեք, եկել մեր դիրքորոշումն եք ներկայացնում․ Սոնա Ղազարյանը՝ Հարություն Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.08.2026 | 18:18
Լարա Կազանջյանը տեղափոխվել է «Սարագոսա»
21.08.2026 | 18:10
Չալաբյանը կալանքից ազատ արձակվեց // ԱԺ-ն Կառավարության ծրագիրը կքննարկի օգոստոսի 24-ին․ ԼՈՒՐԵՐ
21.08.2026 | 18:05
ՔՊ-ն «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուին հանձնաժողովի նախագահ ընտրեց
21.08.2026 | 17:59
2 կիլոգրամից ավելի կրիստալ տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել
21.08.2026 | 17:48
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում
21.08.2026 | 17:40
Դավիթաշենում գործող «Ծիրան մարկետի» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել
21.08.2026 | 17:28
Ռոնալդինյո. «Եթե կարողանամ խփել 300-րդ գոլը, դա հիանալի կլինի»
21.08.2026 | 17:17
Ես սարսափում եմ էն մտքից, որ մի օր հասնելու եք Տիգրան Մեծին, մի խնդիր գտնելու եք․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.08.2026 | 17:03
Հայտնի է «Ուժեղ Հայաստանի»՝ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի նոր թեկնածուի անունը
21.08.2026 | 16:57
3 անչափահաս մեղադրվում է հասակակցին ծեծելու, տեսանկարահանելու և համացանցում հրապարակելու համար
21.08.2026 | 16:48
Մեկնարկեց «Ուժեղ Հայաստան»-ի նոր թեկնածուի քվեարկությունը. ՈՒՂԻՂ
21.08.2026 | 16:46
Լիբանանի դեֆոլտից եք խոսո՞ւմ ՀՀ-ում․ թույլ չենք տա 300 հազար ադրբեջանցիների ֆեյք սերիալը նկարել․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Հարություն Հարությունյանի թեկնածությունը։

Նրա կենսագրությունը խորհրդարանում ներկայացրեց ավելի վաղ այդ նույն պաշտոնում չընտրված Արեգա Հովսեփյանը։

Նշենք, որ առաջին փորձից չի ընտրվել նաև ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի՝ ընդդիմության թեկնածուն։ «Ուժեղ Հայաստանն» այս պաշտոնում առաջադրել էր Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը։ 2-րդ անգամ ընդդիմադիր խմբակցությունը առաջադրեց Լիանա Մանուկյանի թեկնածությունը, որին ընտրելու որոշում ունի «Քաղաքացիական պայմանագիրը»։

Հարությունյանը 2011 թվականից զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։

2012 թվականից մինչև 2026 թ․ հուլիսի 29-ը եղել է «Իրավաբանական խորհրդատվական խումբ» ՍՊԸ տնօրեն։ 2015-2024 թթ․՝ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ։

2019-2022 թթ․ աշխատել է ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ իրավաբան։ 2023-2024 թթ․՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ դատական գործերի պատասխանատու։

2003-2007 թթ․ եղել է «Alliance Jeunesse» ՀԿ նախագահ։

2021-2025 թթ․՝ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ։

2007 թվականից «Ֆրանկոֆոն փաստաբանների միավորում» իրավաբանական հասարակական կազմակերպության համահիմնադիր է։

Եվգենյա Համբարձումյան