ԿԸՀ-ն ԵՄ, եվրոպական երկրների ու դիտորդական առաքելության ներկայացուցիչներին է ներկայացրել ընտրությունների նախապատրաստական աշխատանքները

Լուրեր

13.10.2026 | 10:54
Մակրոնը հայտնել է, որ ֆրանսիական ռազմածովային ուժերը ռուսական «ստվերային նավատորմի» նավ են կալանել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
13.10.2026 | 10:47
Միրզոյանը Լեհաստանում այցելել է արբանյակային համակարգեր մշակող ընկերություն
13.10.2026 | 10:34
Մոսկվայի ուղղությամբ ավելի քան 400 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ Կալուգայի մարզում վնասվել է դպրոցի շենք
13.10.2026 | 10:28
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 13-ի դրությամբ
13.10.2026 | 10:13
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
13.10.2026 | 10:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 09:52
Հրշեջ-փրկարարները, կանխելով կրակի տարածումը դեպի բնակելի շինություն, մարել են Վերին Կարմիրաղբյուրում բռնկված հրդեհը
13.10.2026 | 09:38
Քանդում են Շինարարների փողոցի կրպակները. ՈՒՂԻՂ
13.10.2026 | 09:30
Ավինյանի և քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերը կբարձրանան
12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
Բոլորը

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրավիրել էր Եվրոպական միության, Գերմանիայի, Միացյալ Թագավորության,  Շվեդիայի ներկայացուցիչներին, ինչպես նաև դիտորդական առաքելություն իրականացնող տեղական և միջազգային դիտորդներին, որպեսզի ներկայացներ 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններին  ընտրողների գրանցումն իրականացնող տեխնիկական սարքավորումը և ԿԸՀ կողմից իրականացված ընտրությունների նախապատրաստական աշխատանքները:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին սարքի միջոցով ընտրողների գրանցումն իրականացնելու գործընթացում տարբեր հնարավոր սցենարներ, ինչպես օրինակ, ընտրողի կողմից սխալ փաստաթուղթ ներկայացնելու, սխալ ընտրական տեղամաս ներկայանալու,  ընտրողին ցուցակում չգտնելու և կրկնակի քվեարկության դեպքերը:

 

ԿԸՀ-ն ներկայացրեց նաև ընտրողների  իրազեկման նպատակով  թողարկված տպագիր և այլ նյութեր, այդ թվում՝ առաջին անգամ քվեարկող ընտրողների համար նախատեսված կրծքանշանը:

 

Միջոցառման մասնակիցներին ներկայացվեց նաև Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ բոլոր ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքը, քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը տեսանկարահանող և  հատուկ ստեղծված կայքի միջոցով միաժամանակյա համացանցային հեռարձակում իրականացնող  տեսախցիկների աշխատանքը:

 

Եվրոպական միությունը, Գերմանիան, Միացյալ Թագավորությունը և Շվեդիան ֆինանսավորում են «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» (ՀԸԳԱ) ծրագիրը՝ օժանդակելու Հայաստանի իշխանություններին անցկացնել վստահելի և թափանցիկ արտահերթ ընտրություններ, ինչպես նաև ամրապնդել Հայաստանի ընտրական մարմինների կարողությունները։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից։