«Լրագրողները շատ են հարցեր տալիս»․ Սամվել Կարապետյանը խնդրեց չմասնակցել դատական նիստերին

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց դատարան, որպեսզի վերջինս թույլատրի մեղադրյալին չմասնակցել նիստերին։

Փաստաբան Ռուբեն Հակոբյանը նշեց, որ դատարանը կարող է ճկունություն դրսևորել և այդ որոշումն ընդունել։ Կարապետյանը միացավ միջնորդությանը՝ նշելով․ «Շատ ուրախ կլինեմ, խնդրում եմ, լրագրողները շատ են հարցեր տալիս»։

Դատարանը, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, մերժեց մեղադրյալի բացակայությամբ նիստերն անցկացնելու վերաբերյալ միջնորդությունը՝ նշելով, որ Կարապետյանն անազատության մեջ է։ Դատարանը գրություն կհասցեագրի նաև Պրոբացիայի ծառայությանը՝ Կարապետյանի՝ դատարան ուղեկցման հարցով։

Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանի շուրջ իրավական գործընթացները սկսվեցին նախորդ տարվա հունիսին՝ նրա այն հայտարարությունից հետո, թե պատրաստ է Հայ Առաքելական եկեղեցին պաշտպանել «մեր ձևով»։ Դրանից հետո գործարարը մեղադրյալ դարձավ։ Նա շուրջ 7 ամիս պահվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, իսկ այժմ տնային կալանքի տակ է։ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ոչ միայն իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի, այլև փողերի լվացման հոդվածով։

Եվգենյա Համբարձումյան