«Արզնի-2» ջրատարի վնասման դեպքով վարչական վարույթ է հարուցվել

Լուրեր

20.08.2026 | 18:19
Ուելսցի մրցավարը ռեկորդակիր է դարձել 63-ամյա կարիերայի շնորհիվ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
20.08.2026 | 18:10
Երկաթուղին կվերականգնվի ՀՀ բյուջեի հաշվին // Սերժ Սարգսյանն իր գործերով նիստերին չի մասնակցի․ ԼՈՒՐԵՐ
20.08.2026 | 18:08
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Հին Երևան» և Ֆիրդուսի քաղաքաշինական ծրագրերը
20.08.2026 | 18:00
Ունենք նոր թեկնածուներ, որոնց անունները չենք ցանկանում տալ. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 17:51
«Լրագրողները շատ են հարցեր տալիս»․ Սամվել Կարապետյանը խնդրեց չմասնակցել դատական նիստերին
20.08.2026 | 17:44
Ժոաու Կանսելուն՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ
20.08.2026 | 17:43
ՊՆ-ն հերքում է, թե Ճամբարակի դեպքի ժամանակ զինվորները հակագազերով են վազել
20.08.2026 | 17:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին
20.08.2026 | 17:27
«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է մինչև կեսգիշեր աշխատել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 17:19
Փաշինյանի նպատակն է` Տիգրանաշենը տանք, պրծնենք, «Ֆեստիվառ»-ներ անենք. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 17:10
Ժոզե Մոուրինյոն 6 անձեռնմխելի ֆուտբոլիստ ունի «Ռեալում»․ աղբյուր
20.08.2026 | 16:50
Վստահություն չի ներշնչել պատասխանները. Վոլոդյա Հակոբյանը` ընդդիմադիրներին չընտրելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 16:44
«Գործ տա՞լ, թե հաղորդում ներկայացնել»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, Ալեքսանյանն անջատեց Քոչարյանի խոսափողը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 16:39
ՀՀ ընտրական կայքը՝ թուրքական «WOLVES OF TURAN»-ի թիրախ․ ինչ է հայտնի հաքերային հարձակման և տվյալների հնարավոր արտահոսքի մասին
20.08.2026 | 16:28
Հայկ Մարտիրոսյանն առաջատարների թվում է Rubinstein Chess Festival-ում
Բոլորը

Ջրային կոմիտեում վարչական վարույթ է հարուցվել Կոտայքի մարզի Պտղնիի ձորում «Արզնի-2» ջրատարի վնասման դեպքով։ Ըստ կոմիտեի՝ տնտեսվարողը սանիտարական գոտում առանց «Վեոլիա Ջուր»-ի հետ համաձայնեցման հողային աշխատանքներ է իրականացրել, ինչի հետևանքով վնասվել են ջրատարի հենարաններն ու հիմքը, առաջացել է մեծաքանակ ջրի արտահոսք և ժամանակավորապես դադարեցվել Երևանի Կենտրոն ու Արաբկիր վարչական շրջանների ջրամատակարարումը։

«Ս.թ. օգոստոսի 3-ին Կոտայքի մարզի Պտղնիի ձորում՝ ռեստորանային համալիրի հարևանությամբ, 900 մմ տրամագծով «Արզնի-2» ջրատարի սանիտարական գոտում, առանց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ համաձայնեցման, տնտեսվարողի կողմից տեխնիկական միջոցների կիրառմամբ իրականացվել էին հողային աշխատանքներ՝ չպահպանելով խողովակաշարի անվտանգությունն ու պահպանությունն ապահովող պահանջները։

Տնտեսվարողի ինքնագործունեության հետևանքով վնասվել են ջրատարի հենարանների հիմքերը, քանդվել է «Արզնի-2» ջրատարի հիմքը, ինչը հանգեցրել է մեծ քանակությամբ ջրի արտահոսքի։ Վերականգնողական աշխատանքներ իրականացնելու պատճառով էական ժամանակով դադարեցվել է Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների ջրամատակարարումը։

Դեպքի առնչությամբ Ջրային կոմիտեում ստեղծվել է աշխատանքային խումբ, իրականացվել է ուսումնասիրություն և հարուցվել վարչական վարույթ։

Ջրային ենթակառուցվածքների, մասնավորապես՝ ջրատարների պահպանությունն ու անխափան շահագործումն ապահովելու նպատակով կոչ ենք անում տնտեսվարողներին խստագույնս պահպանել ջրատարների սանիտարական և պահպանության գոտիներում սահմանված պահանջները և ցանկացած աշխատանք իրականացնելուց առաջ այն համաձայնեցնել համապատասխան մարմինների և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ»,- ասված է հաղորդագրությունում։