Սա «վրեժխնդրությո՞ւն» է ձեր թեկնածուներին չընտրելու համար․ Թունյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանը հարց ուղղեց  «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանին՝ կապված ընդդիմադիր խմբակցության թեկնածուների առաջադրման գործընթացի և ելույթների մարտավարության հետ։

Թունյանը, հղում անելով ՆարեկԿարապետյանի խոսքերին, հարցրեց, թե արդյոք ընդդիմության պատգամավորների սպասվող ելույթները նվիրված են լինելու թեկնածուների կենսագրության ներկայացմանը, թե՞ նախատեսվում են ոլորտային ու ոլորտից դուրս քննարկումներ։ Ի պատասխան՝ Ֆարմանյանը նշեց. «Կարծում եմ՝ կլինի ոլորտային»։

Նա հավելեց, որ հարկավոր է սպասել հարցերին, և «ընթացքը ցույց կտա», քանի որ տվյալ պահին չի կարող հայտնել առկա հարցերի մասին։

Թունյանը հետաքրքրվեց՝ արդյոք ընդդիմության որդեգրած գործելաոճը չի կարող դիտարկվել որպես «պայմանական, ասենք, վրեժխնդրություն» սեփական թեկնածուներին չընտրելու դիմաց, ինչը կստիպի պատգամավորներին մինչև հոկտեմբեր մնալ նիստերի դահլիճում։

Անդրադառնալով այս ձևակերպմանը՝ Ֆարմանյանը հակադարձեց, որ նույն հաջողությամբ կարող է նմանատիպ հարց ուղղել իշխող խմբակցությանը։ Նա ընդգծեց, որ ըստ գործող կանոնակարգի՝ «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համապատասխան հանձնաժողովների նախագահների պաշտոնները առաջադրում է ընդդիմությունը»։ Ֆարմանյանը հարց բարձրացրեց, թե արդյոք իշխանության կողմից ընդդիմադիր թեկնածուներին չընտրելը ևս վրեժխնդրության դրսևորում չէ։

Նա հրաժարվեց պատասխանել հնչեցված հարցին՝ վերահաստատելով, որ միայն հետագա ընթացքը ցույց կտա զարգացումները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան