Դեմիրթաշի դատավճիռը չի բեկանվել, նա դատապարտվել է 4.8 տարի ազատազրկման

Լուրեր

14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Ստամբուլի ընդհանուր վճռաբեկ դատարանն անփոփոխ է թողել Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի նկատմամբ կայացված դատավճիռը. փոխանցում է ermenihaber-ը:

Դեմիրթաշի, նրա կուսակիցներ Օնդերի և Բալուքենի փաստաբանները Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանի կայացրած վճիռները բողոքարկելու միջնորդություն էին ներկայացրել վճռաբեկ դատարան:

Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն» անելու մեղադրանքով Դեմիթաշին դատապարտել էր ազատազրկման 4 տարի և 8 ամիս ժամկետով: Վճիռներ էր կայացրել նաև քրդամետ կուսակցության անդամներ Իդրիս Բալուքենի, Սիրրը Սուրեյա Օնդերի նկատմամբ։ Վերջիններս նույն մեղադրանքով դատապարտվել էին համապատասխանաբար 7 տարի 6 ամիս և 3 տարի 6 ամիս պատժաչափով բանտարկության։ Նրանց նկատմամբ կայացված վճիռնները ևս անփոփոխ մնացին:

Հիշեցնենք, որ  շուրջ երկու տարի անազատության մեջ գտնվող Դեմիրթաշի նկատմամբ առաջադրված է նաև «հանցախումբ ստեղծելու» և «ահաբեկչական խմբավորմանը հարելու» մեղադրանքներ: Ավելի վաղ Ստամբուլի դատարանը մերժել էր Դեմիրթաշի կալանքը վերացնելու վերաբերյալ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)  պահանջը: