«Ուժեղ Հայաստանը» Հայկ Ֆարմանյանի փոխարեն այլ թեկնածու առաջադրեց․ ԱԺ-ն հանձնաժողովի նախագահի ընտրության երկրորդ փուլ կլինի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտնեց, որ 2-րդ փուլով ընտրության համար ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրում են Լիանա Մանուկյանի թեկնածությունը։

Խմբակցության ղեկավարը նշեց, որ առաջադրումներն ու քվեարկությունները կատարելու են առանձին-առանձին։ Անդրադառնալով նախորդ առաջադրված թեկնածուների չընտրվելու հանգամանքին՝ պատգամավորը նշեց․ «Կարծում եմ, որ խնդիրը նրանում է նաև, որ մենք լավ չենք կարողացել, ժամանակ չի եղել խորը և համապարփակ ներկայացնել մեր հանրությանը, թե ովքեր են թեկնածուները»։

Նա տեղեկացրեց գործընկերներին, որ խմբակցությունն այսուհետ փոխելու է իր մոտեցումը. «Մենք ամբողջությամբ օգտագործելու ենք ելույթների հնարավորությունը, որպեսզի հանդես գանք հայտարարություններով և հարցերով»։

Լիանա Մանուկյանի կենսագրությունը ներկայացնելու համար ձայնը տրվեց նշված հանձնաժողովի նախագահի պաշտոնում չընտրված Հայկ Ֆարմանյանին։ Նա ընդգծեց իրենց քաղաքական թիմի միասնականությունը. «Մենք կուռ թիմ ենք, ուստի որևէ նշանակություն չունի՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնում ով կլինի»։

Ֆարմանյանը հավելեց, որ անկախ կարգավիճակից՝ ինքն անձամբ լինելու է խիստ արդյունավետ որպես հանձնաժողովի անդամ, և իրենց բոլոր նպատակներն իրագործելու են «շատ արդյունավետ կերպով»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան