Ալեն Սիմոնյանին նշանակել են ԱԽՔ, եթե էդ որակն իրեն դուր է գալիս, թող աշխատի. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

«Փաշինյանը մեզ կհասցնի 10-րդ հանրապետություն նույնպես, դրա համար մենք պետք է չթողենք իրեն»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ «Չորրորդ հանրապետություն թևակոխելու» մասին հայտարարություններին։ Նրա խոսքով՝ հանրապետությունների նման համարակալումը լուրջ վտանգներ է պարունակում։

«Եթե մեր հողերը հանձնելով հռչակենք հանրապետություններ, կգանք կհասնենք Լոռվան։ Էնտեղ կանգնելու ենք»,- նշեց նա։

Անդրադառնալով իշխանափոխության հարցին և նախկինում հիշատակված «գաղտնի պլանին»՝ Կարապետյանն ընդգծեց, որ այլ քաղաքական ուժերի հետ հանդիպումների անհրաժեշտություն չկա․ «Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու։ Արդյունքները, ինձ թվում է, շուտով կտեսնենք»։

Լրագրողի դիտարկմանը, թե Ալեն Սիմոնյանը առաջադրվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում, այնինչ «գաղտնի պլանով» Սամվել Կարապետյանը «հեռացրել էր» նրան, վերջինն այսպես արձագանքեց․ «Հետ չի եկել, իրեն նշանակել են ԱԽՔ։ Հիմա եթե էդ որակը իրեն դուր է գալիս, թող աշխատի»։

Մանարամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան