«Վահագն Ալեքսանյանը ամեն ելույթից հետո խոսում ա, պրիտոմ` սադրիչ». Դավիթ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.08.2026 | 18:20
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են Աֆրիկայում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները
19.08.2026 | 18:18
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հնդկաստանի դեսպանի հետ
19.08.2026 | 18:10
Լարված իրավիճակ Ազգային ժողովի նիստում // Սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն․ ԼՈՒՐԵՐ
19.08.2026 | 18:02
Հայաստանն ու Գերմանիան կարևորել են գործարար կապերի և առևտրաշրջանառության ընդլայնումը
19.08.2026 | 17:57
ԵՄ-ն 2 մլն եվրոյով կաջակցի Հայաստանում օդի որակի վերահսկման համակարգի բարելավմանը
19.08.2026 | 17:49
Թումանյանի թանգարանի հիմնանորոգումն ու վերակառուցումը կավարտվի 2028 թվականին
19.08.2026 | 17:38
Ֆերան Տորեսը «Բարսելոնայի» 5-րդ ամենաթանկ վաճառքն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 17:31
Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործն ուղարկվել է դատախազին․ մեղադրանքները վերաբերում են պետական դավաճանությանն ու պետական գաղտնիքի հրապարակմանը
19.08.2026 | 17:30
«Այսօր Հայաստանը կառավարվում է այն գաղափարաբանությամբ, որը ժողովրդի կողմից պարտադրվել է կառավարող ուժին»․ Փաշինյանը՝ «իԳործ» ծրագրի մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 17:20
Բաքուն դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ՝ մեղադրելով ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.08.2026 | 17:12
Գյումրիում գազի արտահոսքից պայթյուն է տեղի ունեցել․ մեկ մարդ հոսպիտալացվել է
19.08.2026 | 17:07
Վաղը տեղի կունենա 12 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը
19.08.2026 | 16:59
Երևանն ու Նյու Դելին բարձր են գնահատել երկու երկրների համագործակցության զարգացումը
19.08.2026 | 16:51
Սեպտեմբերի 27-ին ՀՀ չորս համայնքում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
19.08.2026 | 16:48
Ռադան Եվգենի Խմարային հաստատել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանն ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը ընդդիմադիր պատգամավորների ելույթներից հետո պարբերաբար մեկնաբանություններ է անում, ինչը, նրա գնահատմամբ, հակասում է ԱԺ կանոնակարգին։

«Յուրաքանչյուր խոսակցությունից հետո, ով ուզում է խոսա, հիմնականում մեր ընդդիմադիր ֆրակցիաները, սարքել են իրենց դուքյանը արդեն իսկականից, կներեք բառամթերքիս համար։ Ընդամենը ասում եմ՝ քոմենթ մի արեք։ Ամեն խոսքից հետո էս մարդիկ որոշել են՝ իրենք պիտի մի հատ ելույթ ունենան»,- ասաց Ղազինյանը։

Նրա խոսքով՝ ինքը փորձել է զգուշացնել Ալեքսանյանին, որ յուրաքանչյուր ելույթից հետո մեկնաբանություններ չանի, սակայն խոսակցությունը վերածվել է վիճաբանության։

«Ամեն խոսքից հետո խոսում է։ ԱԺ կանոնակարգ օրենքում չկա այդպիսի հասկացություն։ Հատուկ զսպեցի, ասեցի, հորդորեցինք՝ ամեն խոսքից հետո քոմենթ ու պրիտոմ սադրիչ։ Դե, ժողովուրդ ջան, էդքան էլ նորմալ չի էլի, կներեք»,- նշեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ միջադեպի ընթացքում Վահագն Ալեքսանյանը կարգադրել էր անվտանգության աշխատակիցներին Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրել նիստերի դահլիճից։ Սակայն, ինչպես նշել է Ղազինյանը, ինքը դահլիճից ինքնակամ է դուրս եկել։

Մանրամասները՝ տեսանյութում։