Դնեպրոպետրովսկի մարզի 16 բնակավայրերից երեխաներով ընտանիքները հարկադիր տարհանվում են

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Օգոստոսի 18-ին Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի իշխանությունները հայտարարել են Սինելնիկի շրջանի Նիկոլաև, Պետրոպավլովսկա և Ուկրաինսկա համայնքների ևս 16 բնակավայրերից երեխաներ ունեցող ընտանիքների հարկադիր տարհանման մասին։ Այս մասին հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան, փոխանցում է «Украинская правда»-ն։

«Երեխաներ ունեցող ընտանիքները պետք է մեկ ամսվա ընթացքում հեռանան։ Ծնողները, խնամակալները կամ օրինական ներկայացուցիչները պետք է 2177 տղաների և աղջիկների տեղափոխեն ավելի անվտանգ վայրեր»,- ասել է նա։

Ընտանիքների տեղափոխությանն օգնում են Ազգային ոստիկանությունը և բարերարները։ Նրանց կօգնեն նոր բնակարաններ գտնելու հարցում։

«Նախ մարդիկ տեղափոխվում են տարանցիկ կենտրոններ։ Այնուհետև, անհրաժեշտության դեպքում, նրանց օգնում են վերաբնակվելու հարցում»,- նշել է Գանժան։

Մինչ այս էլ, հունիսին հայտարարվել էր Դնեպրոպետրովսկի մարզի Սինելնիկովսկի շրջանի 23 բնակավայրերից երեխաներ ունեցող ընտանիքների հարկադիր տարհանման մասին։ Մարզ ռուսական կողմի պարբերական կրակի տակ է հայտնվում։