Արդվի գյուղի բնակիչները թույլ չեն տալիս ՀՀԿ-ական պատգամավորին պատկանող ոսկու հանքի շահագործումը

Լուրեր

05.11.2024 | 23:30
ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները դժվար թե վերականգնեն Թուրքիայի հետ հարաբերությունները. անդրադարձ
05.11.2024 | 23:14
Հրդեհ Քարաձոր գյուղում
05.11.2024 | 23:03
«Վրացական երազանքը» նախագահին իմփիչմենթի ենթարկելու մանդատներ չունի
05.11.2024 | 22:53
ԱՄՆ-ում նախագահ են ընտրում. ՈՒՂԻՂ
05.11.2024 | 22:43
Տիեզերք է արձակվել աշխարհի առաջին փայտե արբանյակը
05.11.2024 | 22:29
Թուրքիայի քաղաքներում ոստիկանությունը դաժանաբար ճնշել է քուրդ քաղաքապետերի հեռացման դեմ ակցիայի մասնակիցներին
05.11.2024 | 22:25
ՔՊ-ում որոշել են, թե ում թեկնածությունը կառաջադրեն ՀԾԿՀ նախագահի և ԲԴԽ անդամի պաշտոններում
05.11.2024 | 22:20
Իսրայելի վարչապետը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարար Յոավ Գալանտին
05.11.2024 | 21:59
Չինաստանը, Հնդկաստանը և Թուրքիան կտրուկ կրճատել են ռուսական ածխի գնման ծավալները
05.11.2024 | 21:44
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2024 | 21:30
ԲԱՆԱՎԵՃ. Ցեղասպանության ճանաչումը չպիտի՞ լինի ՀՀ թիվ 1 արտաքին օրակարգը. Թուրքիայի հետ շփման լեզուն
05.11.2024 | 21:16
ԱՄՆ-ը չի վարանի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Վրաստանի դեմ․ Միլլեր
05.11.2024 | 21:00
Հայաստանը շարունակում է ազատության կղզյակ մնալ ՌԴ-ից հեռացածների համար․ Սերգեյ Ցելիկով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2024 | 20:56
Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
05.11.2024 | 20:40
Վալենսիան 31,4 միլիարդ եվրո է պահանջում կենտրոնական իշխանություններից ջրհեղեղից տուժածների համար
Բոլորը

Լոռու մարզի Արդվի գյուղի բնակիչները փակել են գյուղ տանող ճանապարհը՝ թույլ չտալով այնտեղ շահագործվող ոսկու հանքի երկրաբանական ուսումնասիրություն իրականացնող ընկերության ներկայացուցիչների մուտքը։

ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը Factor.am-ի հետ զրույցում դեպքի վայրից որոշ մանրամասներ հաղորդեց․ «Արդվի գյուղը, որը հայտնի է պատմամշակութային արժեքներով, դեռևս հեթանոսական ժամանակաշրջանից մնացած գերեզմաններով, 7-րդ դարի եկեղեցով, պատմական արժեք է։ Այս գյուղում էն նկարահանվել «Նռան գույնը» ֆիլմը, «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմից դրվագ, ու հիմա այդ պատմական եկեղեցուց 500 մետր հեռավորությամբ սարի գլխին հանք են ուզում բացել։ Հանք բացելու մասին տեղեկությունը գյուղացիներն իմացել են բնապահպանության նախարարության կայքից»։

Գորգիսյանի խոսքով՝ այդ տարածքում գյուղի հիմնական արոտավայրերն են և այն տարածքը, որով խմելու ջրի հարցն է կարգավորվում: «Պատմամշակութային հարստությունն ավիրվում է, ավիրվում է նաև գյուղը, որովհետև այլևս ջուր չի լինում խմելու, բացի այդ՝ մարդկանց հիմնական ապրուստը անասնապահությունն է, իսկ այդ հանքը գալիս գրավում է արոտավայրերի մեծ մասը»,- ասաց պատգամավորը՝ շարունակելով.«Գյուղացիներն ասում են չենք թողնելու մտնեն գյուղ, սա մեր գյուղն է, չենք սակարկելու»:

Ի դեպ, պատգամավորը նաև ուշադրություն հրավիրեց «Հետք» պարբերականի այն հրապարակման վրա, որ հանքի շահագործմամբ զբաղվող ընկերությունը, կարծես թե, պատկանում է ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանին, նաև հավելեց, որ պատգամավորը ևս այսօր եկել էր գյուղ. «Շատ տարօրինակ է, որ նա եկել էր այստեղ Գազպրոմի և ՌԴ դեսպանատան մեքենաներով»։

Ըստ «Հետքի» հրապարակման՝ «Միռամ» ՍՊԸ-ն գրանցվել է այս տարվա մայիսի 10-ին: Ընկերության ամենամեծ բաժնետերը Արայիկ Սամվելի Զադոյանն է: Նա ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին պատկանող «Վաբա» ՍՊԸ-ի տնօրենն է: Վահրամ Բաղդասարյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, իսկ Արդվիի գյուղապետ Սամվել Կիրակոսյանը «խնդրեց չզանգել իրեն, քանի որ տեղում չէ և ծանոթ չէ իրավիճակին»։

Սեդա Ղուկասյան