Դաշնակցությունը իրավունք չունի ամբողջ սփյուռքի անունից խոսել․ Արման Եղոյանը՝ Լիլիթ Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լիլիթ Գալստյանի թեկնածությունը քննարկելու  ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը կասկածի տակ դրեց Հայ դատի գրասենյակների ղեկավարների՝ համայն հայության անունից խոսելու իրավասությունը։ Նա հետաքրքրվեց, թե քանի հոգի է մանդատ տվել նրանց՝ ներկայացնելու Հայաստանի շահերը. «Ի՞նչ իրավունք ունի օտարերկրյա քաղաքացին թելադրել Հայաստանին, թե ինչ արտաքին քաղաքականություն Հայաստանը պետք է վարի»։ 

Եղոյանը շեշտեց, որ թեև տարիներ շարունակ համագործակցել է Գասպար Կարապետյանի հետ, սակայն Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը որոշել և որոշելու են միայն ՀՀ պաշտոնյաները։

Լիլիթ Գալստյանը հակադարձեց՝ նախ հիշեցնելով իշխանություններին իրենց ստացած ձայների քանակի մասին. «Դուք քաղաքական մեծամասնություն ստացել եք Հայաստանի Հանրապետության ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների ձայների միայն 29%-ի շնորհիվ»։ 

Նա պարզաբանեց, որ Մուրադ Փափազյանի կամ Գասպար Կարապետյանի նման գործիչների հեղինակությունը վաստակված է տասնամյակների աշխատանքով և ճանաչված է միջազգային կառույցների կողմից։ 

«Սփյուռքը SMS-ով չի կառավարվել և չի կառավարվելու. սփյուռքը կառավարվում է հեղինակությամբ»,- ընդգծեց պատգամավորը։

Բանավեճը շարունակվեց «համայն հայության շահ» եզրույթի շուրջ։ Եղոյանը պնդեց, որ Դաշնակցությունը չի կարող խոսել ողջ սփյուռքի անունից, քանի որ սփյուռքը բազմաշերտ է, և տարբեր երկրներում ապրող հայերի շահերը կարող են տարբերվել։ Ի պատասխան՝ Լիլիթ Գալստյանը շեշտեց, որ կան համազգային առաջնահերթություններ, որոնք վեր են ամեն ինչից. «Եթե խնդիրը Հայաստանի պետականության անվտանգությունն է, դա նշանակում է համայն հայության շահը»։ Ըստ նրա՝ ՀՅԴ-ն իր կազմակերպվածությամբ և արժեքային համակարգով վաստակել է այդ շահերը ներկայացնելու իրավունքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան