ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն Լիլիթ Գալստյանն է

Լուրեր

21.10.2026 | 12:22
Երկաթուղի, նավթամուղ, գազամուղ․ Միրզոյանը ներկայացրեց՝ ինչ ենթակառուցվածքներ կունենա TRIPP-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 12:10
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն // Թրամփի բանագնացը ՌԴ-ում է․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 12:09
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:02
Հայաստանի Մ-15 հավաքականն ավարտել է պայքարը ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարում
21.10.2026 | 12:01
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:55
Ռուսաստանը գրոհել է Կիևի, Խարկովի և Պոլտավայի մարզերը․ զոհեր և վիրավորներ կան
21.10.2026 | 11:45
Թուրքիայի նախագահականից հերքում են, որ Ադրբեջանում փորձել են իջեցնել թուրքական դրոշը
21.10.2026 | 11:37
Դավիթ Ղազինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:26
ՀԿԿ-ն գաղտնի տեսագրություն է հրապարակել Ստեփանավանից․ «Վեկալ, ասըմ եմ դիր ջեբդ, ձեռդ մի պահի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:26
«Փյունիկը» տնային խաղերը կանցկացնի «Freedom Arena» մարզադաշտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:17
Կրեմլը դեռ չի ծանոթացել ԵՏՄ-ում ՀՀ անդամակցության դադարեցման հնարավոր հետևանքների մասին զեկույցին
21.10.2026 | 11:08
Պուտինի և Զելենսկիի հանդիպումը պարտադիր չէ Ուկրաինայի հարցով գործարքի համար․ Թրամփ
21.10.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու հարցը՝ ԱԺ հանձնաժողովում. զեկուցում է Արարատ Միրզոյանը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 10:53
«Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի թեկնածուն ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան
Բոլորը

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Լիլիթ Գալստյանի թեկնածությունը։

Նշենք, որ խմբակցությունը միայն այս հանձնաժողովում թեկնածու առաջադրելու հնարավորություն ուներ։ Առանց «Քաղաքացիական պայմանագրի» ձայների հանձնաժողովի նախագահ չի կարող ընտրվել։ Խորհրդարանական մեծամասնությունը դեռ չի հայտնել՝ ընտրելո՞ւ է ընդդիմադիր «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների առաջադրած թեկնածուներին, թե՞ ոչ։

Գալստյանը 1990 թվականից ՀՅԴ անդամ է: 2006-2007թթ., 2014-2016թթ և 2019-2021թթ. եղել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ:

2002 թվականից Հայաստանի գրողների միության, իսկ 2014 թվականից՝ ՀՀ ժուռնալիստների միության անդամ է: 2007-2011թթ. եղել է ՀՀ Ազգային գրադարանի հոգաբարձուների խորհրդի անդամ: 2008-2011թթ.՝ ՀՀ քաղաքաշինական խորհրդի անդամ: 2009-2011թթ.՝ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:

2010-2012թթ. եղել է Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվահասարակագիտական համալսարանի կառավարման խորհրդի անդամ: 2011թ. հիմնադրել է «Օգնիր եղբորդ» սիրիահայերի աջակցության հիմնադրամը: 2017-2018թթ. եղել է Քուվեյթի Կանանց միջազգային կազմակերպության խորհրդի անդամ, համանախագահ:

2007-2012թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): ԱԺ գիտության, կրթության, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2011-2012թթ.՝ ԵՄ Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի անդամ: «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Եվգենյա Համբարձումյան