Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԵՄ գործընկերության առաքելության ղեկավար Կոսմին Դինեսկուի հետ

Լուրեր

17.08.2026 | 17:30
Ղարաբաղից տեղահանված առանձին ընտանիքների վարձավճարի համար ամսական մինչև 40 հազար դրամ աջակցություն է տրամադրվում
17.08.2026 | 17:21
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.08.2026 | 17:16
Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանի տպավորիչ հաղթանակն ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 17:07
Երևանում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում
17.08.2026 | 16:56
Միլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBank
17.08.2026 | 16:44
ՌՈ-ն պատասխանատու չէ բոլոր ինքնասպանությունների համար. Աշոտ Զաքարյանն ինքն է որոշել դիմում գրել․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 16:31
ԱՄՆ-ն և Իրանը ևս 60 օրով երկարաձգում են հրադադարը. Al Arabiya
17.08.2026 | 16:30
Սերխիո Բուսկետսը վերադարձել է «Բարսելոնա» և սկսել մարզչական աշխատանք
17.08.2026 | 16:25
Նովոռոսիյսկում տերմինալների փակվելուց հետո ռուսական հացահատիկի գները նվազել են՝ հասնելով 2024 թվականի մայիսից ի վեր ամենացածր մակարդակին
17.08.2026 | 16:16
Գնացե՛ք, ձեր նախարարների գողացած միլիոններին հետևեք․ Ռուզաննա Երեմյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 16:07
ԿԳՄՍՆ-ն ու ֆրանսիական «Saté-Âtre»-ը մշակութային համագործակցության հուշագիր են ստորագրել
17.08.2026 | 15:55
Շիրակի մարզի 6 քարհանքից գողություններ կատարելու կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել
17.08.2026 | 15:44
ՌԴ-ում քրգործ է հարուցվել «Դոժդ»-ի հիմնադիր Նատալյա Սինդեևայի դեմ՝ «անցանկալի» կազմակերպություն հիմնելու համար
17.08.2026 | 15:33
Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին
17.08.2026 | 15:22
ՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանին շնորհվել է FIBA Academy-ի հավաստագիր
Բոլորը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավար Կոսմին Դինեսկուի հետ քննարկել է առաքելության մանդատի շրջանակում համագործակցության առաջնահերթությունները և պետական մարմինների կարողությունների զարգացման հարցերը։

«Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության ղեկավար Կոսմին Դինեսկուի հետ։

Լիլիթ Մակունցը ողջունել է Առաքելության գործունեության մեկնարկը և կարևորել ԵՄ աջակցությունը Հայաստանի պետական ինստիտուտների դիմակայունության ամրապնդման գործում։

Հանդիպմանը քննարկվել են Առաքելության մանդատի շրջանակում համագործակցության առաջնահերթությունները։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է համապատասխան պետական մարմինների համակարգված ներգրավվածության և Առաքելության մանդատով նախատեսված ուղղություններով կարողությունների զարգացման կարևորությունը։

Կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության հետագա կազմակերպման և արդյունավետ համակարգման շուրջ»,- ասված է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում։