Գազի գնի վերաբերյալ մեր փաստարկները պարզ են, մնում է դրանց շուրջ համաձայնության գանք ՌԴ նախագահի հետ․ Նիկոլ Փաշինյան

Լուրեր

05.04.2026 | 21:21
Բախվել են VAZ և KIA մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զոհ
05.04.2026 | 21:04
Թրամփը կրկին սպառնում է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
05.04.2026 | 19:49
Հույս ունեմ, որ այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան․ «Ռոսատոմ»-ի ղեկավար
05.04.2026 | 19:38
Իրանը կարող էր հիբրիդային պատերազմ սկսել Եվրոպայի երկրների դեմ․ FT
05.04.2026 | 18:49
Հունգարիա գնացող գազատարի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել․ Վուչիչ
05.04.2026 | 18:25
Ավտոմեքենա է այրվել
05.04.2026 | 17:21
Կալինինգրադում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1000 քառակուսի մետրի
05.04.2026 | 17:01
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Հարության տոնի առթիվ
05.04.2026 | 16:15
Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանում ավելի քան 120 օբյեկտների ուղղությամբ գրոհների մասին
05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
Բոլորը

Գազային համակարգի էֆեկտիվության հարցը պետք է քննվի: Այս մասին այսօր քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

Հարցին՝ գազի սակագնի նվազեցման հավանականությունը որքանով է ռեալ, վարչապետի պաշտոնակատարը պատասխանեց․ «Մենք քննարկում ենք  և քննարկումները կշարունակվեն: Սոցիալապես անապահովների համար գազի գինը դեռևս հունիսից նվազել է: Ես այս պահին որևէ բան չեմ կարող ասել, քանի դեռ չունենք պայմանավորվածություններ: Մեր ցանկություններն ու փաստարկները պարզ են, մնում է դրանց շուրջ կարողանանք համաձայնության գալ ՌԴ նախագահի հետ»:

Վերջինս նաև հավալեց․ «ՊԵԿ-ը քննություն է տանում գազալցակայանների գործունեության հետ կապված, և ես հայտարարել եմ, որ վերջին ամիսներին շատ հայտնի մարդկանց պատկանող գազալցակայանների շրջանառությունը կրկնապատկվել է ամսվա կտրվածքով: Սա ի՞նչ է նշանակում, նշանակում է, որ նրանք 100 տոկոս ստվերո՞ւմ են աշխատել, կամ կարող են այդպիսի կասկածներ լինել: Հիմա պետք է այդ ամենը հետաքննվի»: