Ալեն Սիմոնյանը` իր նոր պաշտոնի մասին. «Խոսել ենք, որոշում է կայացվել, որի համար վարչապետին շնորհակալ եմ»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
Բոլորը

«Մենք թիմ ենք, թիմային որոշում է, քննարկում է եղել»,- Factor TV-ի հետ զրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակված Ալեն Սիմոնյանն այսպես է մեկնաբանել իր նոր նշանակման որոշումը: Նա շնորհակալություն է հայտնել վարչապետին նման որոշում կայացնելու համար՝ նշելով, որ նշանակման հրամանագիրը ստորագրվել է ընդամենը րոպեներ առաջ, իսկ իր աշխատանքի մանրամասների մասին կխոսի ավելի ուշ։

Անդրադառնալով նոր խորհրդարանի աշխատանքին՝ Սիմոնյանը դրական է գնահատել ընդդիմության վերադարձը քաղաքական գործընթացներին:

«Կարծում եմ՝ շատ հետաքրքիր Ազգային ժողով ունենք, շատ ակտիվ: Լավ է, որ ընդդիմությունը սկսել է աշխատել, վերադարձել են, դարձել են քաղաքական պրոցեսների մաս. կարծում եմ՝ դա միայն օգուտ կտա մեր երկրին, որ երկուսն էլ, երկու կողմն էլ աշխատեն՝ համ իշխանությունը, համ ընդդիմությունը: Պարոն Ռուբինյանի դերակատարությունը շատ դրական եմ գնահատում»,- ասել է Սիմոնյանը։

Խոսելով նախկինում եղած լարվածության մասին՝ նա ընդգծել է, որ 2021-ին ձևավորված պառլամենտը հետպատերազմյան էր, ինչով էլ պայմանավորված էին սկանդալներն ու բախումները, մինչդեռ այժմ ձևավորվել է «խաղաղ երկրի պառլամենտ»:

Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ որևէ հատուկ մանդատի մասին խոսք չկա։

«Մենք իսկզբանե որևիցե երկրի հետ որևիցե հարաբերություններ վատացնելու նպատակ ոչ ունեցել ենք, ոչ էլ կունենանք: Եվ, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության։ Հույս ունեմ՝ ինձ կհաջողվի իմ փոքրիկ լուման ներդնել, և հարաբերությունները էլ ավելի լավանան»,- ասել է նորանշանակ ԱԽ քարտուղարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան