Քրեական գործեր եղել են և կլինեն հետագայում․Հակոբյանը՝ ընդդիմությանը ճնշելու հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
Բոլորը

Սահմանադրության փոփոխության նախագիծը նախ պետք է հրապարակվի և դրվի հանրային լայն քննարկման, որից հետո միայն կանցնի խորհրդարանական և հանրաքվեի ընթացակարգերը։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունը ցանկանում է նախագծի շուրջ երկարատև և լայն քննարկում իրականացնել, որպեսզի քաղաքացիները կարողանան ծանոթանալ, առաջարկել փոփոխություններ, որից հետո նախագիծը կներկայացվի Ազգային ժողով։

Խորհրդարանը Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումը պետք է ընդունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ձայներով։ 105 պատգամավորից բաղկացած Ազգային ժողովում դա նշանակում է առնվազն 70 ձայն։ ՔՊ-ն ունի 64 պատգամավոր, այսինքն ևս 6 պատգամավորի կողմ ձայն է անհրաժեշտ:

Անդրադառնալով ընդդիմության հայտարարությանը, թե իրենք չեն աջակցելու սահմանադրական փոփոխություններին՝ Հասմիկ Հակոբյանն ասաց, որ իշխանությունը կփորձի համոզել ընդդիմությանը։

«Տեսեք՝ դեռ իրենք էլ չգիտեն, թե ինչ է առաջարկվում: Կարող է իրենք կարդան ու տեսնեն, որ մի հրաշալի Սահմանադրության նախագիծ է, և մի բան էլ իրենք են համոզում քաղաքացիներին ունենալ այդ Սահմանադրությունը»,- ասաց իշխանական պատգամավորը։

Մեր հարցին՝ արդյոք ընդդիմությանը համոզելու մեխանիզմների թվում քրեական հետապնդումներ կարող են լինել, Հակոբյանը պատասխանեց, որ դրանք եղել են և կլինեն այն անձանց նկատմամբ, որոնց կողմից ենթադրյալ հանցավոր արարք է կատարվել։

«Չես կարող մարդու վրա ուղղակի գործ կարել։ Հասկանո՞ւմ եք, այդ ամեն ինչը մերժվել է 2018 թվականին»,- ընդգծեց նա։

Նրա խոսքով՝ ընդդիմությանը համոզելու իշխանության պատկերացրած ճանապարհը քննարկումներն են, նրանց հուզող հարցերին պատասխանելը և քաղաքական համոզումը։

«Եթե նույն կերպ չկարողանանք համոզել, որ իրենք սխալ են, իրենց ցանկությունները խնդիր է մեր պետականության համար, ուրեմն դա կբացատրվի ժողովրդին, և ժողովուրդը դա շատ սիրուն ձևով կբացատրի այսօրվա ընդդիմությանը»,- նշեց իշխանական պատգամավորը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ շատ իրատեսական էր համարել, որ ՔՊ-ն կստանա սահմանադրական մեծամասնություն, սակայն նրա այս կանխատեսումը չիրականացավ։ Եվ հիմա ՔՊ-ին հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ է ընդդիմադիր պատգամավորների աջակցությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան