1,2 մլրդ դրամի թմրամիջոցների մաքսանենգության գործով 3 անձ կալանավորվել է. ՔԿ

Լուրեր

12.08.2026 | 19:50
Բացահատվել է անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպքը. ՆԳՆ
12.08.2026 | 19:36
Ռուսական «ստվերային նավատորմի» նավից արտահոսած նավթը հասել է Օմանի ափ
12.08.2026 | 19:20
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
12.08.2026 | 19:06
Զելենսկին շնորհավորել է Փաշինյանին
12.08.2026 | 19:00
Առանց ՇՄԱԳ փորձաքննության․ ինչ սառեցման համակարգով է աշխատում Firebird-ի AI գործարանը և որքան էներգիա է սպառելու
12.08.2026 | 18:49
Եղեգնաձորում տան կորցրած բանալին գտած աղջիկը երեք անգամ գումար է գողացել․ ՆԳՆ
12.08.2026 | 18:35
Ռոնալդուն աջակցել է Մեսիին
12.08.2026 | 18:27
Արամ Վարդևանյանը չկարողացավ զսպել ծիծաղը․ Ռուբինյանը դիտողություն արեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 18:18
Ինչպես է ապահովագրության համակարգը գործելու 200 հազարից ցածր աշխատավարձ ստացողների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 18:10
Ընդդիմադիր ուժերի միջև քննարկումները շարունակվում են // Թուրքիայում հայկական եկեղեցի են վերականգնում․ ԼՈՒՐԵՐ
12.08.2026 | 18:01
1,2 մլրդ դրամի թմրամիջոցների մաքսանենգության գործով 3 անձ կալանավորվել է. ՔԿ
12.08.2026 | 17:54
Թուրքիայում ուսումնական թռիչքի ժամանակ F-16 օդանավ է կործանվել
12.08.2026 | 17:44
Հարցն անձնական վիրավորանք եմ ընդունում, չեմ պատասխանում․ Հայկ Ֆարմանյանը՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 17:35
Կադիրովը հրաժարվել է չեչեններին ուղարկել Ուկրաինա կռվելու՝ հանուն Կրեմլի «ռուսական խաղաղության»․ The Economist
12.08.2026 | 17:22
«Սան Պաուլուի» ավտոբուսն առգրավվել է 86 կգ մարիխուանա տեղափոխելիս
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ թմրամիջոցների մաքսանենգության վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում ձեռք են բերվել տվյալներ ՀՀ-ում բնակվող օտարերկրյա քաղաքացիների կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը և մաքսանենգությանը մասնակցելու վերաբերյալ։

Քննության ընթացքում առգրավվել է ընդհանուր 25,5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։ ՔԿ-ի տվյալներով՝ դրանց շուկայական արժեքը կազմում է շուրջ 1 մլրդ 193 մլն 445 հազար դրամ։

Ըստ ՔԿ-ի՝ անձանցից մեկը փորձել է «Ափիոն» տեսակի թմրամիջոց պարունակող էլեկտրական ռելեներ ուղարկել Գերմանիա և Մեծ Բրիտանիա, սակայն ձերբակալվել է ՊԵԿ աշխատակիցների կողմից։ Այնուհետև նրա բնակության վայրում հայտնաբերվել են թմրամիջոցների այլ փաթեթներ և չհրկիզվող պահարան։

Գործով երեք օտարերկրյա քաղաքացու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Նախաքննությունը շարունակվում է։ ՔԿ-ն հայտնում է, որ իրականացվում են գործողություններ՝ թմրամիջոցների ձեռքբերմանը մասնակցած այլ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։