Չի բացառվում՝ Արմեն Աշոտյանը ՀՀԿ-ին հանցագործ բանդա անվանելու համար այդպես էլ դատական հայց չներկայացնի Արարատ Միրզոյանի դեմ. «Ժողովուրդ»

Լուրեր

13.10.2026 | 14:19
Երևանում ծխախոտի բաց վաճառքի դեպք է հայտնաբերվել․ տնտեսվարողը կենթարկվի պատասխանատվության
13.10.2026 | 14:10
Հայաստանն ու Լեհաստանը քննարկել են տնտեսական դիվանագիտության ոլորտում համագործակցության ընդլայնումը
13.10.2026 | 14:00
Ադրբեջանում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի շրջանակում ավելի քան 200 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 13:51
Ալեն Սիմոնյանն ընդունել է «Save Armenia» կազմակերպության ներկայացուցիչներին
13.10.2026 | 13:42
Լեհաստանում Starlink-ի կայանի հրկիզման գործով Գերմանիայում Թուրքիայի երկու քաղաքացիներ են ձերբակալվել
13.10.2026 | 13:34
Հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղեկցողները Երևանի հանրային տրանսպորտից կօգտվեն անվճար. նախագիծ
13.10.2026 | 13:25
Ինչո՞ւ չեք գնում Մեսրոպ Մանուկյանի կողքին կանգնեք. Հայկ Սահակյանը` «Մայր Հայաստան»-ի անդամներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 13:22
Պաղեստինի ԱԳ նախարար Վարսեն Աղաբեկյանն Ադրբեջան կայցելի
13.10.2026 | 13:16
35 մլն դրամ՝ 4 ամսում՝ Ամուլսարի հանքավայրը շահագործողից․ Գնել Սանոսյանի հայտարարագիրը
13.10.2026 | 13:05
«Ձեռնպահ ենք քվեարկել, ոչ թե դեմ»․ Արեգա Հովսեփյանը հակադարձում է Նազելի Բաղդասարյանին
13.10.2026 | 12:54
Դուք շատ թույլ ընդդիմություն եք. Արմեն Գալջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 12:45
«Չես կարող մարդուն գցել «քացու տակ» և ասել՝ համաչափ ֆիզիկական ուժ եմ գործադրել»․ Խաժակ Թովմասյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է ճանաչվել
13.10.2026 | 12:34
Բուլղարիայի ափերի մոտ ԱԹՍ-ները հարվածել են 2 նավի, որոնցից մեկում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
13.10.2026 | 12:21
Նախագիծն ընդունվեց. քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան հունվարից
13.10.2026 | 12:11
Փաշինյանն Ադրբեջանի հետ համաձայնագրից է խոսել // Շինարարների փողոցում կրպակների քանդման դեմ բողոք է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Չի բացառվում՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, հակառակ իր սպառնալիքի, ՀՀԿ-ին հանցագործ բանդա անվանելու համար այդպես էլ դատական հայց չներկայացնի ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի դեմ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պատճառը Միրզոյանի հայտարարությանը եւ այդ կապակցությամբ Աշոտյանի սպառնալիքներին հաջորդած արձագանքներն էին, երբ մեծ թվով քաղաքացիներ պահանջում էին իրենց դեմ եւս դատական հայց ներկայացնել, քանի որ կիսում են ՀՀԿ-ի մասին փոխվարչապետի կարծիքը:

«Ժողովուրդ» օրաթերթը Արմեն Աշոտյանից փորձեց պարզել` վերջինս իսկապես պատրաստվո՞ւմ է դատի տալ Միրզոյանին, թե՞ դա պարզապես քաղաքական հայտարարություն էր. «Ընթացքի մասին կտեղեկացնեմ: Հիմա բուռն ընտրությունների մեջ ենք: Մեզ ամեն կերպ փորձում են շեղել ընտրարշավից: Առանց այդ էլ բոլոր կուսակցությունների վզին բերել, փաթաթել են այս ընտրությունները: Ամեն կերպ փորձում են մեզ շեղել: Այս ընթացքում բոլոր փաստերը արձանագրվում են, քաղաքական որոշումները կայացվում են, իսկ մնացածը կարող է տեղի ունենալ ընտրություններից հետո»,- եղավ պատասխանը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: