Թրամփը հաստատել է, որ սպառնալիքի պատճառով Թուրքիայից վերադառնալիս փոխել է օդանավը

Լուրեր

12.08.2026 | 14:29
Հալածանքների եմ ենթարկվել ՊԵԿ-ում․ Հայկ Ֆարմանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 14:22
Հորմուզի նեղուցը կբացվի այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն ընդունի Իրանի պայմանները․ Ռեզայի
12.08.2026 | 14:16
72-ամյա պատգամավորը մասնակցել է Ռուսաստանի գավաթի հանդիպման
12.08.2026 | 13:58
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.08.2026 | 13:49
Հորդառատ տեղումներ կլինեն, հնարավոր է նաև կարկուտ
12.08.2026 | 13:37
Նախագահը Մասիս Մելքոնյանին դատավոր նշանակելու հրամանագիրը չէր ստորագրել, բայց դա ձեզ հետաքրքիր չի. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 13:26
Իսլամ Մախաչևը և Իան Հարին հայացքների մենամարտ են անցկացրել Ռոքի Բալբոայի արձանի մոտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 13:17
Ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն Հայկ Ֆարմանյանն է
12.08.2026 | 13:10
Բաքվից փորձագետների գալը ՀՀ ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում. Եղոյանը` TRIPP-ի տարածքը ուսումնասիրելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 12:58
Խերսոնում ռուսական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, վիրավորներ կան
12.08.2026 | 12:50
«Օլիմպիակոսն» առաջարկ է արել Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի վերաբերյալ. աղբյուր
12.08.2026 | 12:41
Ալիևը հայտարարել է, թե Նախիջևանի հետ ցամաքային կապն Ադրբեջանի «վաղեմի երազանքն» է
12.08.2026 | 12:40
Երևանի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանել են երկու քաղաքացու
12.08.2026 | 12:33
Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի ափին գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ
12.08.2026 | 12:24
Եկեք, ասեք՝ մեր երազաքների կաթողիկոսը բազմազավակ հայր է, ի՞նչ սոցիալական երաշխիքներ կան․ Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ հուլիսին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Թուրքիայի մայրաքաղաքի օդանավակայանում փոխել է օդանավը՝ հնարավոր սպառնալիքի պատճառով։ Լրագրողների հետ ճեպազրույցում Սպիտակ տան ղեկավարը պարզաբանել է, որ գործել է ԱՄՆ գաղտնի ծառայության և զինվորականների հրահանգներով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Նրանք ուզում էին, որ ես այլ չվերթով, այլ օդանավով թռչեմ, նույն մակարդակի անվտանգության պայմաններում, բայց նրանք ուզում էին, որ ես դա անեմ, ուստի ես դա արեցի։ Ես անում եմ այն, ինչ նրանք ասում են։ Կարծում եմ՝ ինչ-որ սպառնալիք կար։ Ես իրականում դրա մասին չեմ հարցրել։ Ես շատ սպառնալիքներ եմ ստանում։ Ես շատ սպառնալիքներ եմ ստանում, որոնց մասին դուք չգիտեք։ Ցանկացած ազդեցիկ նախագահ շատ սպառնալիքներ է ստանում»,- հայտարարել է Թրամփը։

The Washington Post-ը գրում է, որ ԱՄՆ նախագահը տեսախցիկների առջև նստել է Air Force One-ը, բայց մեկնել է ավելի փոքր՝ Air Force C-32A-ով։ ԱՄՆ նախագահը գաղտնի տեղափոխվել է այս ինքնաթիռ սննդի մատակարարման միկրոավտոբուսով, ուր նա աննկատ տեղափոխվել է նախագահական օդանավից։

Ըստ աղբյուրների՝ այս գործողությունն իրականացվել է Իրանի կողմից սպառնալիքների պատճառով։

Թրամփը, սակայն, սա չի հաստատել։ Միաժամանակ, նա ասել է, որ «զարմացած» և «անհանգստացած» չի եղել։

WP-ն գրել է նաև, որ Air Force One-ում եղել են Սպիտակ տան աշխատակիցներ և Դոնալդ Թրամփին ուղեկցող լրագրողների խումբ։ Նրանք չեն տեղեկացվել օդանավի փոխարինման կամ իրանական հնարավոր սպառնալիքի մասին։

Թուրքիայից Թրամփը թռել է Մեծ Բրիտանիա, որտեղ ամերիկյան պատվիրակության և լրագրողների հետ նստել է Կատարի կողմից նվեր ստացած նոր նախագահական օդանավը։