Հունգարիան նոր նախագահ ունի
Քաղաքականություն
11.08.2026 | 20:57
Հունգարիայի խորհրդարանը օգոստոսի 11-ին երկրի հաջորդ նախագահ է ընտրել Գերագույն դատարանի նախկին ղեկավար Անդրաս Բակային:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Reuters-ը:
Բական ընտրվել է հիմնականում արարողակարգային պաշտոնում՝ իշխող աջ-կենտրոնամետ «Տիսա» կուսակցության ձայների շնորհիվ։ Ընդդիմադիր «Ֆիդես» կուսակցության անդամները չեն մասնակցել ընտրություններին։

