Ո՛չ տուշոնկա կար, ո՛չ կաթ կար վերջնական վճռի մեջ,ձեր սիրելի Մացոյի օրինական վճիռը կարդացեք․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
22.11.2026 | 12:59
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
22.11.2026 | 12:13
Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
22.11.2026 | 11:57
Թրամփը լուսանկար է հրապարակել Պուտինի հետ և կրկին նրան իր ընկերն անվանել
22.11.2026 | 11:45
Հայաստանն ու Լիբանանը պետք է շարունակեն ամրապնդել քաղաքական երկխոսությունը․ Փաշինյանի ուղերձը
22.11.2026 | 11:18
Նոյեմբերի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:58
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հանրապետության մի շարք շրջաններում՝ անձրև
22.11.2026 | 10:42
Նոյեմբերի 22-ին Մեղրի քաղաքի և Արարատ գյուղի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:12
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Բոլորը

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը խորհրդարանի ամբիոնից ունեցած իր ելույթում պատասխանել է Արման Եղոյանի ելույթին՝ կապված Մանվել Գրիգորյանի վերաբերյալ հայտարարությունների։ Մանուկյանը խոսքով՝ իշխանական թիմը չունի Մանվել Գրիգորյանի անունը շահարկելու բարոյական իրավունք։

«Մանվել Գրիգորյանն իր արածի ու ավելի շատ չարածի համար հատուցել է իր կյանքի գնով, այն կյանքի, որի մահվան մեջ մեղավոր եք դուք, և դա արձանագրել է ՄԻԵԴ-ը։ Եվրոդատարանն արձանագրել է Մանվել Գրիգորյանի կյանքի իրավունքի խախտում և առաջարկել, որ կառավարությունն իր ընտանիքի հետ հաշտության գնա»,- ասաց Մանուկյանը։

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի դստեր մասնակցությամբ Քննչական կոմիտեի տարածած տեսանյութին՝ Մեսրոպ Մանուկյանն այն որակել է որպես ստորություն և անձնական կյանքի անթույլատրելի միջամտություն։

«Խայտառակություն է մտնել մարդու անձնական կյանքի դաշտ, ինչ-որ բաներ տարածել, որը վերջում պարզվի սուտ է, բայց մարդկանց ընկալման մեջ այդպես մնա։ Քննչական կոմիտեի նախագահը դրանից հետո պետք է դիմում գրեր ու հեռանար։ Չի կարելի ուղղակի, կա բարոյականության սահման, որը չպետք է խախտվի»,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան