Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման

Լուրեր

27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
Բոլորը

ԱՄՆ դաշնային դատարանը ռուսական «ստվերային նավատորմի» Marinera (նախկինում՝ Bella-1) լցանավի հրամանատար Ավթանդիլ Կալանդաձեին դատապարտել է 10 ամսվա ազատազրկման, որին կհաջորդի արտաքսումը՝ ԱՄՆ ափամերձ պահպանության կողմից նավը կանգնեցնելու հրամանը չկատարելու համար։ Այս մասին հայտնել է The Maritime Executive-ը, փոխանցում է The Insider-ը։

Վրաստանի 47-ամյա քաղաքացին հունիսին մեղավոր է ճանաչվել ԱՄՆ ափամերձ պահպանության Munro մոտորանավակի կողմից տրված հրամանը չկատարելու համար։

Կալանդաձեն Bella-1-ը ղեկավարել է 2025 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբերի վերջը։ Լցանավն ուղևորվում էր դեպի Վենեսուելա, երբ Munro-ն փորձել է կանգնեցնել այն ԱՄՆ ռազմածովային շրջափակման շրջանակում։ Նավը չի ենթարկվել և հեռացել է Ատլանտյան օվկիանոսով, ամերիկյան ափամերձ պահպանությունը հետապնդել է։

Ջրային անցման ընթացքում լցանավը փոխել է անունը Marinera և գրանցվել Ռուսաստանի դրոշի ներքո։ Հունվարի 7-ին ամերիկյան ուժերը նավ են բարձրացել Իսլանդիայի և Բրիտանական կղզիների միջև։ Գործողությունը տեղի է ունեցել ավելի քան երկու շաբաթ տևած հետապնդումից հետո, որին մասնակցել են Առափնյա պահպանությունը և ամերիկյան զինվորականները՝ բրիտանական աջակցությամբ։

Ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ ռուսական ռազմանավերն ու մեկ սուզանավը նույնպես ուղևորվել են այդ տարածք, սակայն ամերիկացիներին հաջողվել է գրավել լցանավը՝ մինչև դրանց ժամանումը։

Միաժամանակ, ամերիկացի դատախազները պնդում են, որ Կալանդաձեի հրամանատարության օրոք Bella-1-ը շուրջ 1,8 միլիոն բարել իրանական նավթ է տեղափոխել Ասիա։ Մեղադրական կողմի պնդմամբ՝ անձնակազմն անջատել է AIS-ը և թաքցրել նավի անունը նավթի մեկ այլ լցանավ տեղափոխելու ժամանակ։