Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
11.08.2026 | 19:00
Ինչ վիճակում են դիրքերը, ինչու են մահեր գրանցվում խաղաղ պայմաններում․ զրույց ՊՆ մամուլի քարտուղարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:50
Մտածո՞ւմ եք, որ եթե պարոն Ալեքսանյանին մոտ նստեք, կարող է միգրացիա լինել ՔՊ, հույս չունենաք. Նազելի Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:43
Ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է
Բոլորը

«Լուրջ մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ Հայաստանի գործող իշխանություններն ուղղություն են վերցրել դեպի եվրաինտեգրում, իսկ վերջերս ռուսական իշխանություններից լսում ենք հայտարարություններ, որ անդամակցությունը ԵՏՄ-ին և ԵՄ-ին անհամատեղելի է»,- դեռևս 2025 թվականի ապրիլի 14-ին հայտարարել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը։

Այս հայտարարությունից շուրջ մեկ տարի անց պարզ դարձավ, որ նրա ղեկավարած դաշինքն ԱԺ-ում ուզում է ստանձնել Եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահությունը։  

««Ուժեղ Հայաստան»-ն ընտրում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը»,- Նարեկ Կարապետյանի՝ ժպիտով արված այս հայտարարությունից հետո քաղհասարակության շրջանում քննադատության մեծ ալիք բարձրացավ։ 

ՀԿ-ների ներկայացուցիչներ, հանրային գործիչներ իշխանություններին հարց են ուղղում՝ ինչպե՞ս ստացվեց, որ ռուսամետ ուժը պետք է ղեկավարի մի հանձնաժողով, որի խնդիրը Եվրոպայի հետ ինտեգրմանը նպաստելն է։ 

7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանը, որը ժամանակին ներգրավված է եղել հենց այդ հանձնաժողովի աշխատանքներում, կարծում է՝ ընդդիմության այս քայլը ծաղր է։ 

«Սարսափելի է պատկերացնել, որ այն քաղաքական ուժը, որը, ըստ էության, հիմնականում իր գործունեության բոլոր ուղղություններով սպասարկում է ռուսական շահը և հայաստանյան շահի, հատկապես՝ Հայաստանի դիվերսիֆիկացման ու բալանսավորման քաղաքականության հետ որևէ առնչություն չունի, որպես քաղաքական ուժ, ըստ էության, հակոտնյա է այդ քաղաքականությանը»,- ասում է Աբրահամյանը։

Նա, միաժամանակ, նշում է՝ Եվրաինտեգրման հանձնաժողովը մշտապես եղել է խորհրդարանի ամենաքիչ ծանրաբեռնված հանձնաժողովներից մեկը։ Հենց սրանով է փորձագետը բացատրում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» որոշումը՝ առաջնահերթությունը տալ Պետաիրավական, Արտաքին հարաբերությունների և Տնտեսական հանձնաժողովներին, որտեղ աշխատանքի ծավալն անհամեմատ մեծ է։ «Ուժեղ Հայաստան»-ը, ըստ Աբրահամյանի, անգամ նախագահությունը ստանձնելու դեպքում, մեծ դերակատարում չի ունենալու։ 

«Միևնույն է՝ ՔՊ-ն ունենալու է մեծամասնություն, իսկ հանձնաժողովում որոշումները կայացվում են պարզ մեծամասնությամբ, այնպես որ՝ այս դեպքում հանձնաժողովի նախագահ ունենալն իրենց բացարձակ ոչինչ չի տալու: Բայց այստեղ պատվիրակությունների հանդիպումներն են. ես պատկերացնում եմ, որ, օրինակ, եվրոպական որևէ երկրից պատվիրակություն գա և տեսնի այդտեղ նախագահող քաղաքական ուժի, որը բացարձակ հակոտնյա և լրիվ ռուսական սպասարկող ուժ է»,- նշում է նա։

Նարեկ Կարապետյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, մինչդեռ, հավաստիացնում է՝ հանձնաժողովի աշխատանքի ակտիվությունը մեծացնելու են։ Կարծում է՝ նախկինում հանձնաժողովը բավարար թվով նիստեր չի գումարել։

«Եվրոպական ինստիտուտների տեղայնացմանը կողմ ենք: Մենք տեսնում ենք, որ մինչև ինչ-որ միության անդամ դառնալը՝ պետք է նախ տնտեսական դիվերսիֆիկացիա: Դիվերսիֆիկացիան ի՞նչ է. որ 65%-ը մի տնտեսական միավորի հետ ենք, ասենք՝ ԵՏՄ-ի հետ է մեր առևտուրն այս պահին, Եվրոպական միության հետ շատ քիչ է: Պետք է աշխատի պետությունը, որ համամասնություն բերի՝ գոնե 50-50 կարողանանք ապահովել Եվրոպական միության հետ: Այսինքն՝ 30% ԵՏՄ, 30%՝ Եվրոպական միություն։ Այդ ժամանակ մեր հասարակությունն իր որոշումը կկայացնի, բայց այս պահին մենք տեսնում ենք, որ կա դիվերսիֆիկացիայի մեծ խնդիր»,- ասաց նա:

8-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքի 5 տարիների ընթացքում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն ընդամենը 15 նիստ է գումարել․

2021 թվականին՝ մեկ նիստ

2022-ին՝ 4 նիստ,

2023-ին՝ մեկ նիստ,

2024-ին՝ 4 նիստ,

2025-ին՝ 4 նիստ,

2026-ին՝ մեկ նիստ։ 

Հաշվարկում ներառված չեն հանձնաժողովների համատեղ նիստերը, որոնց ընթացքում քննարկվել է պետական բյուջեն։ 

Հանձնաժողովի նախկին նախագահ Արման Եղոյանը նշում է՝ ընդդիմության ընտրությունը նախապես կանխատեսել հնարավոր չէր։

«Արտաքին հարաբերությունների, Եվրասիական և Եվրաինտեգրման հանձնաժողովներում շատ օրենքներ չեն քննարկվում։ Այնտեղ հիմնականում քննարկվում են միջազգային պայմանագրեր, և ինչքան միջազգային պայմանագիր որ կնքվել է Եվրամիության հետ, բնականաբար, եկել է մեր հանձնաժողով, պլյուս՝ բյուջեները: Դա է մեր օրակարգը։ Հիմա տեսեք՝ անցավ ուրիշ ուժի, իրենք էլ են նույն օրակարգը ունենալու: Եթե, իհարկե, ուղղակի արհեստական կարելի է ինչ-որ քննարկում ունենալ, անունը դնել «նիստ», որի վերջում քվեարկություն չի լինելու, որոշում չի կայացվելու, այդ նիստը հեռարձակվի, և ասվի՝ «տեսա՞ք՝ տարեկան 10 նիստ»»,- Factor TV-ի հետ զրույցում նշեց Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արման Եղոյանը։

Նրա խոսքով՝ այս հանձնաժողովի նախագահության՝ ընդդիմությանն անցնելը կանխելու համար իշխող ուժը դեռ հանձնաժողովների ընտրության առաջին փուլերում պետք է առաջնահերթություն տար Եվրոպական ինտեգրման հանձնաժողովին՝ դրա դիմաց զիջելով, օրինակ, Պաշտպանության կամ Պետաիրավական հարցերի հանձնաժողովների նախագահությունը։ Հանձնաժողովի նախկին նախագահը նման քայլը քաղաքական տրամաբանության տեսանկյունից ճիշտ չի համարում։

Գայանե Աբրահամյանը, մինչդեռ, մեկ այլ տարբերակ է առաջարկում։ Նրա կարծիքով՝ «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է պարզապես թույլ չտալ, որ «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն ընտրվի հանձնաժողովի նախագահ․ «Թերևս այս պահին միակ լուծումն է, որ ուղղակի թույլ չտան այս հանձնաժողովը իրենց ներկայությամբ և նախագահությամբ նվաստացնեն դր դերակատարումը, որպես այդպիսին»։

Առաջիկա օրերին Ազգային ժողովը պետք է ընտրի մշտական հանձնաժողովների նախագահներին, այդ թվում՝ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովինը։ «Ուժեղ Հայաստան»-ը դեռ չի հրապարակել, թե ում է առաջադրելու այդ պաշտոնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան