Արաիկ Եսայանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից
Քաղաքականություն
11.08.2026 | 18:18
ԿաՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արաիկ Եսայանը ազատվել է աշխատանքից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանա կավոր պաշտոնակատար Արաիկ Եսայանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

