Այո՛, դատապարտում եմ․ Ջուլհակյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդու գործով ՔԿ հաղորդագրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
Բոլորը

«Այո՛, ծանոթ եմ այդ հաղորդագրությանը, և եթե դուք ինձնից ուզում եք լսել հենց կոնկրետ այդ բառը՝ «դատապարտում», այո՛, դատապարտում եմ»,- Ազգային ժողովում պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին՝ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։ Հարցը վերաբերում էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու ձերբակալման վերաբերյալ Քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրությանը, որում ընդդիմությունը մարդու անձնական կյանքին ու տվյալներին անհամաչափ միջամտություն էր տեսել։

Գեղամ Մանուկյանը, դիմելով Ջուլհակյանին՝ որպես ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի, հետաքրքրվեց նրա դիրքորոշմամբ․
«Օրերս Հայաստանի քննչական կոմիտեն խայտառակագույն մի հաղորդագրություն տարածեց, որն այնքան ակներև էր մարդու անձնական տվյալների, անձնական կյանքի մեջ միջամտություն։ Խոսքը վերաբերում է Հովիկ Աբրահամյանի որդու ձերբակալման հետ կապված անձնական տվյալների հրապարակմանը։ Դիմում եմ ձեզ՝ ակնկալելով դատապարտման խոսք, ապագայում Քննչական կոմիտեին քաղաքական ճղճիմ նպատակներով նման խայտառակ հաղորդագրություններից զերծ պահելու համար»։
Արուսյակ Ջուլհակյանը, արձագանքելով քննադատությանը, նշեց․

«Պետք է ասել, որ սա, կարծես թե, առաջին դեպքը չէ։ Այստեղ ես չեմ ուզում, որ մենք պարտադիր տեսնենք դիտավորություն, այլ գուցե պրոֆեսիոնալիզմի խնդիր։ Ես կարծում եմ, որ կարելի էր այդ հաղորդագրությունը ավելի մեղմ ձևակերպումներով տարածել՝ այլ անձի անձնական տվյալների հրապարակման հետ կապված»։

Քննարկմանը մասնակցեց նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ տարակուսանք հայտնելով, թե ինչպես էր հնարավոր ենթադրյալ մոտիվը ներկայացնել առանց համապատասխան հանգամանքները նշելու․

«Չեմ կարծում, որ համաշխարհային պրակտիկայում կա դեպք, երբ նման իրավիճակներում հնարավոր է խոսել մոտիվից՝ առանց ձեր ասած ինֆորմացիան որևէ կերպ հայտնի դառնալու»,- ընդգծեց Ռուբինյանը։

Արուսյակ Ջուլհակյանը պնդեց, որ պետական մարմնի գործողությունները պետք է լինեն համաչափ և իրավաչափ՝ նշելով, որ տվյալ հաղորդագրությունը կարող էր ավելի մեղմ ձևակերպվել։ Ռուբեն Ռուբինյանը նրա նրա հետ չհամաձայնեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան