Վորոնեժի մերձակայքում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հրդեհվել է․ մեկ մարդ զոհվել է

Լուրեր

27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
Բոլորը

ՌԴ Վորոնեժի մարզում անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Wildberries լոգիստիկ կենտրոնի և Օրենբուրգի մարզում գտնվող «Օրսկնեֆտեօրգսինտեզ» նավթավերամշակման գործարանի վրա, գրում է Current time-ը։

Վորոնեժի մարզ

Վորոնեժի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը գիշերը Վորոնեժի և մարզի հինգ շրջանների վրա խոցել են 15 անօդաչու թռչող սարք։ Նովոուսմանսկի շրջանում զոհվել է 49-ամյա տղամարդ, ևս երկուսը՝ վիրավորվել. նրանցից մեկը հարձակման պահին գտնվել է դրսում, մյուսը՝ խոշոր լոգիստիկ կենտրոնում։

Գուսևի խոսքով՝ «անօդաչու թռչող սարքի անկման հետևանքով» հրդեհներ են բռնկվել խոշոր ընկերության երկու պահեստներում։ Մեկ օբյեկտում մարվել է 16,000 քառակուսի մետր, իսկ մյուսում՝ 20,000 քառակուսի մետր տարածքով հրդեհ։ Վնասվել է նաև երեք բեռնատար և մեկ մարդատար մեքենա։

Astra-ի տվյալներով՝ Wildberries լոգիստիկ կենտրոնը գտնվում է Նովոուսմանսկի շրջանի Ալեքսանդրովկա գյուղում: Ընկերության մամուլի ծառայությունը գիշերը հայտնել է, որ աշխատակիցները տարհանվել են Վորոնեժի մարզի լոգիստիկ օբյեկտներից:

Օրենբուրգի մարզ

Օրենբուրգի մարզում, ըստ ուկրաինական Exilenova+ և Supernova+ մոնիթորինգի ալիքների, հարձակման է ենթարկվել Օրսկի (քաղաք, որը գտնվում է Ուկրաինայի սահմանից ավելի քան 1400 կիլոմետր հեռավորության վրա) «Օրսկնեֆտեօրգսինտեզ» նավթավերամշակման գործարանը: Հաղորդվել է, որ, հավանաբար, վնասվել է տարեկան 1,6 միլիոն տոննա հզորությամբ հիդրոքրեքինգային համալիրը:

Supernova+-ը հաղորդում է, որ հարված է հասցվել նաև Օրսկի «Մեխանիկական գործարան»-ին:

Օրենբուրգի մարզի նահանգապետ Եվգենի Սոլնցևը և Օրսկի քաղաքապետ Արտյոմ Վորոբյովն օգոստոսի 11-ի առավոտյան հայտարարել են անօդաչու թռչող սարքերի հարձակման սպառնալիքի մասին: Օրենբուրգում և Օրսկում «Գորգ» պլանն է ներդրվել: Ավելի ուշ Սոլնցևը հայտնել է, որ տարածաշրջանի վրա խփվել է ութ անօդաչու թռչող սարք:

«Անօդաչու թռչող սարքի բեկորների անկման հետևանքով արդյունաբերական օբյեկտներից մեկում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ վիրավորներ չկան»,- հայտնել է նա։

«Օրսկնեֆտեօրգսինտեզ» ԲԲԸ-ն Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկն է։ Ընկերությունն արտադրում է ավելի քան 30 տեսակի արտադրանք, այդ թվում՝ բենզին, դիզելային վառելիք, ավիացիոն կերոսին, մազութ և քսայուղեր։ Դրա նավթավերամշակման հզորությունը կազմում է տարեկան 6,6 միլիոն տոննա։