Պրոբացիայի ծառայության աշխատակիցը 597 օր աշխատանքի չի ներկայացել և 9 մլն դրամից ավելի աշխատավարձ է ստացել․ Հակակոռուպցիոն կոմիտե

Լուրեր

27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն պարզել է, որ Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի նախկին աշխատակիցը 2016-2024 թվականներին 597 օր առանց օրինական հիմքի աշխատանքի չի հաճախել, սակայն ստացել է աշխատավարձ և դրան հավասարեցված վճարներ՝ ընդհանուր 9.05 մլն դրամի չափով։ Գործով մեղադրանք է ներկայացվել նաև մարզային մարմնի նախկին ղեկավարներին, իսկ պատճառված վնասը ամբողջությամբ վերականգնվել է։ Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2016-ից 2024 թվականների ընթացքում ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի գլխավոր և ավագ մասնագետների պաշտոնները զբաղեցրած անձը, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, 597 օր առանց օրինական հիմքերի աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում ստացել է իր անվամբ ելքագրված աշխատավարձ և դրան հավասարեցված վճարներ՝ այդ կերպ խարդախության եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 9.051.470 ՀՀ դրամ:

«Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի պետի պաշտոնները զբաղեցրած անձինք, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, միջոցներ չեն ձեռնարկել հիշյալ ծառայողի կողմից աշխատանքի չհաճախելու հանգամանքը արձանագրելու կապակցությամբ, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի ծառայողին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ պետերի պաշտոնները զբաղեցրած անձանց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-ին մասի 2-րդ կետով և 441-րդ հոդվածի 1-ին մասով: Հանցագործությամբ պատճառված վնասը՝ 9.051.470 ՀՀ դրամն ամբողջությամբ վերականգնվել է:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասվում է հաղորդագրությունում: