Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-20 առաջնության միանձնյա առաջատար
Չեռնոգորիայի Ցետինե քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության 5-րդ տուրից հետո միանձնյա առաջատարը գրոսմայստեր Էմին Օհանյանն է:
Հայաստանի ներկայացուցիչը 5 խաղափուլում տարել է 4 հաղթանակ, գրանցել 1 ոչ-ոքի և ունի 4.5 միավոր:
Միջազգային վարպետներ Ալեքս Սահակյանը և Վահե Սուքիասյանը հավաքել են 4-ական միավոր, իսկ ՖԻԴԵ-ի վարպետներ Ռուդոլֆ Փաշիկյանը և Մանվել Առաքելյանը՝ 3.5-ական միավոր:
Աղջիկների առաջնությունում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակն ունի 3.5 միավոր:
Օգոստոսի 11-ին ԵԱ-ում հանգստյան օր է: 6-րդ խաղափուլը կկայանա օգոստոսի 12-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին:

