Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն

Լուրեր

25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Կոլումբիայի արևմտյան հատվածում երկուշաբթի վաղ առավոտյան տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 111 մարդ, ևս 87-ը վիրավորվել են։ Մի շարք քաղաքներում շենքեր են փլուզվել, իսկ փլատակներում դեռ մարդիկ կան։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։

ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7.4 մագնիտուդ։ Ստորգետնյա ցնցումների օջախը եղել է 107 կիլոմետր խորության վրա՝ Չոկո նահանգի Սան Խոսե դել Պալմար քաղաքի մոտ։

Երկրաշարժը զգացվել է Կոլումբիայի խոշոր քաղաքներում։ Կալիում փլուզված շենքերի փլատակներում մարդիկ են որոնվում, իսկ փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները։

Կոլումբիայի նոր նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելյան հայտարարել է ազգային արտակարգ դրություն։ Նա նշել է, որ կառավարության բոլոր հնարավորություններն ուղղված են մարդկանց կյանքը փրկելուն, տուժած համայնքներին աջակցելուն և անհրաժեշտ օգնություն տրամադրելուն։

«Առաջնահերթությունը փլատակներում գտնվող մարդկանց փրկելն է»- հայտարարել է նախագահը։

Երկրաշարժը տեղի է ունեցել Դե լա Էսպրիելյայի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց ընդամենը մի քանի օր անց՝ դառնալով նոր վարչակազմի առաջին խոշոր ճգնաժամը։

Փրկարարական աշխատանքները շարունակվում են, զոհերի ու տուժածների թիվը կարող է աճել։