UFC-ի նախագահը հայտնել է՝ ինչու է Արման Ծառուկյանը մենամարտելու Մաուրիսիո Ռուֆիի հետ
UFC-ի նախագահ Դանա Ուայթն ամերիկացի բլոգեր Նինա Դրամայի հետ հարցազրույցում պարզաբանել է, թե ինչու է թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը մենամարտելու բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի հետ: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ հայ մարտիկի հաջորդ մրցակիցը լինելու է BMF գոտու տիրակալ, բրազիլացի Չարլզ Օլիվեյրան:
Ի սկզբանե Մաուրիսիո Ռուֆի՞ն պետք է լիներ Արման Ծառուկյանի մրցակիցը:
Ոչ, նախնական մրցակիցը հրաժարվեց մենամարտից: Այդ պատճառով այդպես ստացվեց:
Սակայն դա լավ մենամարտ է լինելու:
Համաձայն եմ, շատ լավն է լինելու
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին հանդիպելու են սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսում անցկացվելիք UFC 331 մրցաշարում:

