Բողոքարկումը չի հետաձգի վարորդական իրավունքի կասեցումն ու տուգանային միավորների կիրառումը․ նախագիծ 

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ, որոնք էականորեն կփոխեն երթևեկության կանոնների խախտման համար նշանակված տույժերի բողոքարկման կարգը։ Եթե վարորդներն այժմ կարող են պարզապես բողոքարկել որոշումը և դրանով իսկ կասեցնել տույժի կիրառումը, օրինակ՝ շարունակելով վարել մեքենան, ապա նոր կարգով բողոքարկումն այլևս չի հետաձգի պատասխանատվությունը։ Նախագիծը շրջանառության է դրել Արդարադատության նախարարությունը։ 

Երբ քաղաքացին բողոքարկում է իր դեմ կայացված վարչական որոշումը, դրա գործողությունը կամ կատարումը ժամանակավորապես կասեցվում է։ Սակայն նոր փոփոխությունների նախագծով առաջարկվում են հատուկ բացառություններ։ Նախարարությունն առաջարկում է, որ որոշումը բողոքարկելը այլևս չի կասեցնելու հետևյալ տույժերի կիրառումը՝  վարորդական իրավունքի կասեցում, վարորդական իրավունքից զրկում, տուգանային միավորների կիրառում։

Ստացվում է՝ եթե ստանաք որոշում, որով նախատեսվում է և՛ դրամական տուգանք, և՛ տուգանային միավորների նվազեցում, ապա բողոքարկման դեպքում կկասեցվի միայն գումարի վճարումը։ Տուգանային միավորների կիրառումը չի կասեցվի և կմնա ուժի մեջ։ 

Նախագիծը հանրային քննարկման կմնա մինչև օգոստոսի 25-ը։ 

Արփի Հակոբյան