Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Նիժնեկամսկին․ թիրախը, հավանաբար, «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանն է եղել

Լուրեր

10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
10.08.2026 | 16:20
UFC-ի նախագահը հայտնել է՝ ինչու է Արման Ծառուկյանը մենամարտելու Մաուրիսիո Ռուֆիի հետ
10.08.2026 | 16:15
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 16:09
Երբ պատգամավորն ասում է՝ ուզում եմ հայ զինվորը մեռնի, քննարկելի՞ է էթիկայի հանձնաժողովում․ Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:06
ԶՈւ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով խորհրդակցություն է անցկացվել
10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
10.08.2026 | 15:17
Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
10.08.2026 | 15:09
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
10.08.2026 | 15:03
Որ խմբակցությունն ինչ մշտական հանձնաժողով ընտրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 14:58
Ուկրաինայում նվիրատվությունների համար ռուս տղամարդը 13 տարվա ազատազրկման է դատապարտվել
10.08.2026 | 14:52
ԱԺ-ն էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծեց
Բոլորը

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Թաթարստանի Նիժնեկամսկի վրա։ Supernova+ և Exilenova+ մոնիթորինգային ալիքների տվյալներով՝ հարձակումից հետո նավթավերամշակման գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել, գրում է Current time-ը։

Astra-ի հաղորդմամբ՝ թիրախը, հավանաբար, «Նիժնեկամսկնեֆտեխիմ»-ն է եղել, որը սինթետիկ կաուչուկների աշխարհի խոշորագույն արտադրողներից է։

«Նիժնեկամսկնեֆտեխիմ»-ից բացի՝ քաղաքի արդյունաբերական գոտում երկու նավթավերամշակման գործարաններ կան։

Նիժնեկամսկի քաղաքապետ Ռադմիր Բելյաևը հայտնել է, որ «Նիժնեկամսկի վրա զանգվածային օդային հարձակումը շարունակվում է»։

«Հարձակման են ենթարկվում ինչպես արդյունաբերական, այնպես էլ քաղաքացիական օբյեկտները։ Ցավոք, զոհեր կան»,- գրել է նա՝ զոհերի հստակ թիվ և հարձակման այլ մանրամասներ չհաղորդելով։

Շեբեկինսկի շրջանի Նովայա Տավոլժանկա գյուղում հարձակման հետևանքով զոհվել է տեղի բնակիչ, հայտնել է Բելգորոդի մարզի օպերատիվ շտաբը։ Անօդաչու թռչող սարքը հարվածել է մասնավոր տանը։

Ռուսաստանի կողմից նշանակված բռնակցված Սևաստոպոլի «ղեկավար» Միխայիլ Ռազվոժաևն էլ հայտնել է, որ Ինժիր լողափի մոտակայքում «անօդաչու թռչող սարքերի բեկորներն» անտառային հրդեհ են առաջացրել։ Փրկարարներն ու անտառտնտեսության աշխատակիցները տարհանում են մարդկանց Ինժիր լողափի ճամբարից։ Իրավիճակը վերահսկողության տակ է։ Անօդաչուի բեկորներից վնասվել է չորս մեքենա։

Exilenova+-ը նաև հայտնել է բռնակցված Դոնեցկի շրջանում հարձակման մասին։

«Պաշտպանության ուժերը ոչնչացնում են էներգետիկ ենթակառուցվածքները», – ասվում է հաղորդագրությունում։