«Վեհափառ», «Վեհափառ». ինչպես դիմավորեցին Գարեգին Բ-ին դատարանի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տեսանյութեր
07.08.2026 | 16:33«Վեհափառ, Վեհափառ» վանկարկումներով, ծափահարություններով ու հոգևոր երգերով Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի բակում հավաքված քաղաքացիները, հոգևորականներն ու աջակիցները դիմավորել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին։
Դատարանի շենքի մոտ հավաքվածները միասնական ասել են նաև «Հայր մեր»-ը։
Հիշեցնենք, որ այսօր Էջմիածնում ընթանում է Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործով նախնական դատալսումների առաջին նիստը։
Մանրամասները՝ տեսանյութում։

