2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության դեպքերով դատարան է ուղարկվել 204 քրեական վարույթ. ՔԿ

Լուրեր

27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
Բոլորը

2026 թվականի առաջին կիսամյակում Քննչական կոմիտեի վարույթում ընտանեկան բռնության դեպքերով քննվել է 1 794 քրեական վարույթ։ Դրանցից 204-ը՝ 213 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։ Դատարան ուղարկված գործերով մեղադրյալների մեծ մասը եղել է ամուսին, իսկ տուժողների թվում եղել են նաև անչափահասներ։

«2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում Քննչական կոմիտեի վարույթում ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ քննվել է 1.794 քրեական վարույթ (2025-ին՝ 1.482), որից 712-ը փոխանցվել է 2025 թվականից, իսկ 1.082-ը վարույթ է ընդունվել 2026 թվականի ընթացքում:

204 քրեական վարույթ՝ 213 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2025-ին՝ 157 վարույթ՝ 165 անձի վերաբերյալ), 6 բժշկական հարկադրանքի վարույթ դատարան է ուղարկվել եզրափակիչ ակտով (2025-ին՝ 5), 345 քրեական վարույթ կարճվել է (2025-ին՝ 390), որից 323-ը` ռեաբիլիտացնող (2025-ին՝ 356), իսկ 22-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով (2025-ին՝ 34), 205-ը` միացվել է (2025-ին՝ 134), 26 քրեական վարույթ ուղարկվել է այլ մարմին (2025-ին՝ 30), 54-ը հաշվառվել են որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված (2025-ին՝ 38), 954-ը փոխանցվել է 2026 թվական (2025-ին՝ 728):

Դատարան ուղարկված 200 վարույթից 1-ը քննվել է սպանության, 1-ը՝ սպանության փորձի, 1-ը՝ ինքնասպանության հասցնելու, 2-ը` առողջությանը ծանր վնաս պատճառելու, 6-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 18-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 1-ը՝ մարդուն առևանգելու, 2-ը՝ ազատությունից ապօրինի զրկելու, 11-ը՝ հոգեկան ներգործության, 124-ը՝ ֆիզիկական ներգործության, 8-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված,  2-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացումը խոչընդոտելու, 1-ը՝ երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 1-ը՝ ալիմենտ վճարելուց խուսափելու, 11-ը՝ անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, 10-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Դատարան ուղարկված վարույթներով 213 մեղադրյալից 150-ը հանդիսացել է ամուսին, 20-ը՝ զուգընկեր, 15-ը՝ ծնող, տատ կամ պապ, 5-ը՝ քույր կամ եղբայր, 16-ը՝ զավակ կամ թոռ, 1-ը՝ ամուսնու քույր կամ ամուսնու եղբայր, 6-ը՝ փեսա կամ հարս:

Դատարան ուղարկված վարույթներով 213 տուժողից 13-ը եղել են մինչև 12, 3-ը՝ 13-14, 5-ը՝ 15-18 տարեկան, 192-ը՝ 18-ից բարձր տարիքի»,- ասվում է ՔԿ-ի տարածած հաղորդագրությունում: