Երևանի վարչական շրջանների դատախազությունները դատարան են ուղարկել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 225 քրեական վարույթ

Լուրեր

27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
Բոլորը

2026 թվականի առաջին կիսամյակում Երևանի վարչական շրջանների դատախազությունները դատարան են ուղարկել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 225 քրեական վարույթ։ Դատախազության տվյալներով՝ քրեական վարույթների և դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում պետությանը, համայնքներին և պետական ու համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասից վերականգնվել է շուրջ 212 մլն դրամ։

«Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում, 2026 թվականի 1-ին կիսամյակում, քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգված գումարի չափը կազմել է 147 միլիոն 686 հազար դրամ:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից, 2026 թվականի 1-ին կիսամյակում, ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 33 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 10 քրեական վարույթ:

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 5 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 2 մեղադրական դատավճիռ:

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում, 2026 թվականի 1-ին կիսամյակում, քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգված գումարի չափը կազմել է 47 միլիոն 704 հազար դրամ:

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության կողմից, 2026 թվականի 1-ին կիսամյակում, ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 38 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 5 քրեական վարույթ:

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 6 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 2 մեղադրական դատավճիռ:

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում, 2026 թվականի 1-ին կիսամյակում, քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգված գումարի չափը կազմել է 15 միլիոն 806 հազար դրամ:

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության կողմից, 2026 թվականի 1-ին կիսամյակում, ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 15 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 4 քրեական վարույթ:

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 15 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 1 մեղադրական դատավճիռ:

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում, 2026 թվականի 1-ին կիսամյակում, քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգված գումարի չափը կազմել է 700 հազար դրամ:

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության կողմից, 2026 թվականի 1-ին կիսամյակում, ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 20 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 7 քրեական վարույթ:

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 12 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 2 մեղադրական դատավճիռ:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության կողմից, 2026 թվականի 1-ին կիսամյակում, ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 17 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 4 քրեական վարույթ:

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 6 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 2 մեղադրական դատավճիռ:

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության կողմից, 2026 թվականի 1-ին կիսամյակում, ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 35 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 14 քրեական վարույթ:

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 8 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 7 մեղադրական դատավճիռ:

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության կողմից, ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 19 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 4 քրեական վարույթ:

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 11 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 4 մեղադրական դատավճիռ»,- ասվում է հաղորդագրությունում: