Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային․ կողմերը ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր են քննարկել

Լուրեր

27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
Բոլորը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, բնական գազ մատակարարել Ուկրաինային և դիտարկում է ուկրաինական ստորգետնյա գազապահեստարանների օգտագործման հնարավորությունը՝ տարածաշրջանային էներգետիկ անվտանգությունն ամրապնդելու համար։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բայրամովն այս հայտարարությունն արել է Կիևում Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, վաղուց արդեն ներկա է ուկրաինական շուկայում, շարունակում է ակտիվորեն գործել երկրում և ունի էներգետիկ համագործակցության հետագա զարգացման հավակնոտ ծրագրեր։

«Ներկայում Ադրբեջանի և Ուկրաինայի միջև էներգետիկ համագործակցության փոխշահավետ լրացուցիչ ոլորտների վերաբերյալ շատ դինամիկ և ակտիվ երկխոսություն է ընթանում»,- նշել է նախարարը։

Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանը ռազմավարական դեր է խաղում Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Մասնավորապես, երկիրը գազ է մատակարարում 12 եվրոպական երկրների, որոնցից 10-ը ԵՄ անդամ են։

«Այս տեսանկյունից մենք պատրաստ կլինենք գազ մատակարարել  բարեկամ Ուկրաինային, եթե անհրաժեշտություն առաջանա»,- հայտարարել է նա։

Բայրամովը նաև նշել է, որ Ուկրաինայի ստորգետնյա գազապահեստարանների օգտագործումը լայն տարածաշրջանում էներգետիկ անվտանգությունն ամրապնդելու համար կարող է լինել համագործակցության խոստումնալից ոլորտ․ «Մենք սա դիտարկում ենք որպես ապագա համագործակցության շատ խոստումնալից ոլորտ»։

Անդրեյ Սիբիհան, իր հերթին, հայտարարել է, որ Ադրբեջանի և Ուկրաինայի միջև առևտրաշրջանառությունը հասել է 600 միլիոն դոլարի, և Կիևը շահագրգռված է վերականգնել փոխադարձ առևտուրը՝ հասցնելով ռուս-ուկրաինական պատերազմից առաջ գրանցված մակարդակներին։

«Մենք մեր առջև նպատակ ենք դրել վերադառնալ նախապատերազմյան մակարդակին առևտրաշրջանառության առումով։ Այժմ մենք հասել ենք շուրջ 600 միլիոն դոլարի»,- ասել է նախարարը։

Դիվանագետները նաև համաձայնել են տնտեսական համագործակցության երկկողմ միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել Ուկրաինայում։ Սիբիհան նշել է, որ Ուկրաինան կարևորում է ադրբեջանական ընկերությունների ներդրումները և հույս ունի ընդլայնել նրանց ներկայությունն ու իրականացնել նոր համատեղ նախագծեր։ Վիճակագրության համաձայն՝ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 2021 թվականին կազմել է 922,4 միլիոն դոլար։

Սիբիհան հայտնել է, որ հինգշաբթի Կիևում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների ժամանակ երկու կողմերը քննարկել են նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տարածաշրջանային անվտանգությունը, ինչպես նաև Ուկրաինայում խաղաղության հասնելու ջանքերը։

Բայրամովը առանձին X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ հանդիպման ընթացքում արդյունավետ քննարկումներ են տեղի ունեցել ադրբեջանա-ուկրաինական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման և քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի